Մենք հիմա մահկանացու մարմին ունենք, բայց գիտենք, որ շուտով հոգևոր մարմին ենք ունենալու: Պողոս առաքյալն ասում է. “… թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ նրա ցանկություններին հնազանդվեք”:


  
Իհարկե, մարմինն ուզում է մեղք գործել, որովհետև Երկնքի արքայությունը չի ժառանգելու: Աստծո Խոսքն ասում է, որ մարմինն ապականվելու և ոչնչանալու է, այդ պատճառով ուզում է այս կյանքում հաճույք վայելել: Բայց հոգին գիտի, որ  հավիտենական կյանք կա, և մտածում է մեր փրկության մասին, որպեսզի հավիտյան չտանջվենք:

Վերջին ժամանակների քրիստոնյան պետք է նորոգի իր միտքը, հոգևոր մտածելակերպ ունենա և հակառակվի մեղքին: Հրաշալի է, երբ մեղավոր մարմինը վերածվում է Սուրբ Հոգու տաճարի:

Սիրելինե’ր, ձեր մարմնի մեջ Սուրբ Հոգու տաճար կառուցեք, հոգով առաջնորդվեք, և մարմնի ցանկությունները չեք կատարի: Հիշե’ք, որ այս կյանքը ժամանակավոր է: 

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: