Աստծո Խոսքն ասում է. “Վախով ծառայեք Տիրոջը…”: Շատ անգամ մենք անտեսում ենք այս խոսքը և, առանց աստվածավախության, ծառայում Աստծուն: Բայց չէ՞ որ աստվածավախությունն իմաստության սկիզբն է: Եթե ունենանք աստվածավախություն, ոչ մի բանից չենք վախենա:

Սիրելինե’ր, ինչ ծառայություն էլ կատարեք Տիրոջ համար, վախով և հարգանքով արեք: Գրված է. “…դողալով ցնծացեք”, այսինքն` ոչ թե ձևացրեք, թե ցնծում եք, այլ այնպես ծառայեք, կարծես Նա ձեր կողքին է: 

Ի՞նչ է նշանակում. “Որդուն համբուրեք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհում”: Մենք պետք է այնքան սիրենք Տիրոջը, այնքան ամուր հարենք Նրան, որ դա հավասարազոր լինի աստվածային համբույրի: Հրաշալի է, երբ մարդն ամուր կպած է Տիրոջը: Այդ ժամանակ բարկության տեղ չի մնա:

Ուրեմն, վախով ծառայենք Տիրոջը, դողալով ցնծանք Աստծո առջև, Որդուն համբուրենք: Նրա բարկությունը շուտով գալիս է. երանի այն ամենին, որ Նրան  են հուսացած, որովհետև չեն կորչի հավիտյան: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: