Վախը մարդկանց տանջում է, բայց կատարյալ սերը հեռացնում է վախը: Սերը տանջանքից ազատվելու այն ճանապարհն է, որը, ցավոք սրտի, մենք շատ քիչ ենք օգտագործում:

Այսօր շատերը հիվանդություններ ունեն և տանջվում են այն վախից, որ երբեք չեն բժշկվի: Սակայն եթե սիրեին Աստծուն և հավատային, որ Աստված էլ իրենց է սիրում և կամենում է բժշկել, վախը կհեռանար նրանցից:

Միգուցե դու ցանկանում ես այս կյանքում ավելի առաջ գնալ, բայց վախենում ես, որ ոչինչ չի ստացվի: Եթե սիրով լցվես այն մարդկանց հանդեպ, ովքեր կարող են քեզ օգնել, և դիմես նրանց, դռները կբացվեն քո առջև:

Միգուցե քեզ շատ են մերժել, հրաժարվել են օգնելուց, և դու այլևս չես ցանկանում ոչ ոքի դիմել: Հավատա’ Աստծո Խոսքին. կատարյալ սերը հեռացնում է վախը: Լցվի’ր սիրով թե’ Աստծո, թե’ մարդկանց հանդեպ, և վախը կհեռանա քեզնից:

Սիրելինե’ր, մի’ վախեցեք ոչ ոքից. աստվածավախություն ունեցե’ք և շատ բաների կհասնեք: Գրված է. “… նա, որ վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ”: Լցվե’ք սիրով և ապրե’ք առանց վախի ու տանջանքի:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: