“Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես, Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կզարթնէ քեզ համար, եւ կապահովացնէ քո արդարութեան բնակարանը” (Հոբ 8.5, 6):

Եթե ինչ-որ մի խնդիր քեզ հանել ու տեղափոխել է քո հոգևոր վիճակից, դու դարձել ես մտահոգ, կորցրել ես ուրախությունդ և խաղաղությունդ, խորասուզվել ես մտածմունքների մեջ ու չգիտես` ինչ անես, ապա վերադարձիր Աստծուն, վերադարձիր քո հոգևոր վիճակին, վերադարձիր քո աղբյուրներին, որտեղից վերցվել ես, վերադարձիր աղոթքին և գոհությանը, բարձրացրու ձեռքերդ վեր և փառաբանիր Տիրոջը ամեն բանի համար: Այդ ժամանակ Տերը կզարթնի քեզ համար և կապահովեցնի քո արդարության բնակարանը:

Որտեղ էլ լինես, ինչի մեջ էլ լինես, իմացիր, որ դուրս գալու ճանապարհ կա: Եվ այդ ճանապարհը վերադարձն է: Ինչպես Դանիելը դուրս եկավ գուբից, Սեդրակ, Միսաք և Աբեդնագովը դուրս եկան կրակի հնոցից, այդպես էլ Տերը քեզ կհանի քո խնդիրներից:

Կա հայտնի մի քանդակ, Ռոդենի “Մտածողը”, ով խորասուզված է մտքերի մեջ: Եթե այդ վիճակից վերադառնաս քո հոգևոր վիճակին, աղոթքին, գոհությանն ու փառաբանությանը, ապա Տիրոջ օրհնությունը կգա քեզ վրա, Հիսուս կենդանի ջրեր կբխեցնի քեզանից և կենդանություն կգա քո մեջ:

Տերն է քո աղբյուրը, Նա է քեզ ապահովությամբ բնակեցնողը, վերադարձիր Նրան, վերադարձի մեջ մեծ զորություն և օրհնություն կա: Նա քո սիրող Հայրն է, Նա կընդունի քեզ և կազատի քեզ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: