Այսօր ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այո՛, մենք չենք կարող չհիշել կատարվածը: Այո՛, մենք չենք կարող չխոսել աշխարհին ճշմարտությունը: Բայց մենք նաև է՛լ ավելի պետք է գործենք. մեր պատասխանը պատմության մարտահրավերներին պետք է լինի վերածնված, հզոր, զարգացած, հարուստ, հավատքով լի, բարեպաշտ Հայաստանը:

 100 տարի առաջ 1.5 մլն հայեր իրենց արյան հետքերն են թողել: Նրանք թեև նահատակվել են, բայց արյան հետքերը չեն ջնջվել. դրանք սերմի պես ցանվել են հողի մեջ և աղաղակում են Աստծուն՝ ինչպես արդար Հաբելի արյունն էր խոսում: Եկել է թուրքերի ապաշխարության ժամանակը, եկել է մահմեդական աշխարհում Ավետարանի հաղթարշավի ժամանակը:
 
Մեր ժողովուրդն ընտրված քահանայական ազգ է, մենք ունենք մեծ միսիա և կոչում Աստծուց, Տիրոջ խոստումները մեծ ու բարի են մեզ համար: Մենք պետք է ասենք վերջ մեր տկարությանը, վերջ մեր զոհ լինելուն, գալիս է հզոր Հայաստանի ժամանակը, Հայաստան, որը լցված կլինի Տիրոջ զորությամբ: Աղոթենք և հավատանք, որ Տիրոջ բազուկը չի կարճացել մեզ զորացնելու, հաստատելու և բարձրացնելու համար:
© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: