«Տեսնելով ապագան` չենք հիասթափվի ներկայից». Խաչատուր Հակոբյան

Օգոստոսի 1-ին և 2-ին եկեղեցական ծառայություններն անցկացրեց տարածքային հովիվ Խաչատուր Հակոբյանը: Նրա պատգամը Տիրոջ լույսով լուսավորվելու և հոգևոր տեսողություն ձեռք բերելու  մասին էր:

«Աստծո կամքը չէ, որ փոսից փոսի մեջ գնաս, այլ որ շրջանցես դրանք. Նրա կամքը բարին, հաճելին ու կատարյալն է»,- ասաց Խաչատուր Հակոբյանը և հորդորեց՝ Տիրոջ հետ միշտ անձնական փոխհարաբերություն ունենալ, քանի որ այդ դեպքում խավարը մեր կյանքից կհեռանա:

Հովվի խոսքով` երբ «հոգևոր անապատներն» անցնում ենք Տիրոջը երկրպագելով և աղոթքով, մաքրվում է մեր կյանքը, բացվում մեր հոգևոր տեսողությունը, ինչը թույլ է տալիս՝ տեսնելու Տիրոջ կամքը մեր ապագայի համար: Տեսնելով ապագան` մենք չենք հիասթափվի ներկայի խնդիրներից:

«Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա»  (Եսայի 60.1):

Քարոզը կարող եք դիտել հետևյալ հղումով

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: