Հուլիսի 18-ի և 19-ի եկեղեցական ծառայություններն անցկացրեց Մոսկվայի «Կյանքի Խոսք» եկեղեցու հայկական ծառայության պատասխանատու Գոռ Մեխակյանը:

Ծառայությունն սկսելով սունամացի կնոջ պատմությամբ՝ Գոռ Մեխակյանը հորդորեց՝ անտարբեր չլինել օծություն ունեցող մարդկանց հանդեպ, քանի որ այդ դեպքում է, որ Տիրոջ օրհնությունը չի ուշանում:

Տիրոջ ճանապարհները ողորմություն և ճշմարտություն են: Տերը, համաձայն Հռոմեացիների 8.28-ի, ամեն բան բարիին գործակից է դարձնում: Հովվի խոսքով՝ մեր բաժինը «Օծությունը հարգելն է, Տիրոջ բաժինը՝ մեր բաժին օրհնութունը մեզ հասցնելը»:

Յուրաքանչյուրս էլ ունեցել ենք հրաշք, որը չորացել, վնասվել կամ մահացել է ժամանակի ընթացքում: Տերը կարող է կենդանացնել մեր «մահացած հրաշքը», եթե հավատանք և ամուր կառչենք Իր օծությունից:

«Աստված օրը 24 ժամ պատրաստ է լսել աղոթքդ և պատասխանել: Միայն հավատա, որ կտեսնես հրաշքդ: Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենանք, հրաշքը մեր կյանքերում երբեք չի ուշանա»,- ասաց հովիվ Գոռը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: