Յուրաքանչյուր մարդ իր կյանքում մեծ բաների հասնելու ձգտում ունի: Բոլորն էլ ինչ-որ չափով ցանկանում են հասնել փառքի ու պատվի: Երեխաներն ամեն բան անում են, որ գովասանքի արժանանան իրենց ծնողների կողմից, հասուն մարդիկ` պետությունից կամ հասարակությունից, ծերերը` իրենց զավակներից կամ թոռներից:

Շատ անգամ միմյանց դեմ չարիք գործելով՝ մենք ուզում ենք ինչ-որ բանի հասնել, բայց ոչ մի բանի էլ չենք հասնի, որովհետև փառքի և պատվի հասնելու ճանապարհը բարի գործելն է:

Բարություն արեք թե’ տանը, թե’ դրսում: Ամեն ժամանակ հիշե’ք բարի սամարացու առակը, և դուք էլ բարի եղեք: Նմանվե’ք Հիսուս Քրիստոսին, որովհետև  Նա բարի էր:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: