Հիսուսն ասաց. «… եթե օտար բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերն ո՞վ կտա ձեզ»: Նշանակում է՝ մեզ համար օրհնություններ կան պահված, բայց նախքան դրանց հասնելը, մենք պետք է հավատարիմ լինենք ուրիշի ունեցվածքի հանդեպ: Սա, միգուցե, դժվար, բայց հետաքրքիր ճանապարհ է Աստծո օրհնություններին հասնելու համար:

Գրված է, որ Տերը կամենում է մեզ տալ ճշմարիտ հարստությունը, բայց մինչ այդ պետք է հավատարիմ լինենք անիրավ մամոնայի մեջ:

Սիրելինե’ր, կատարե’ք Աստծուն և մարդկանց տված խոստումները, հավատարի’մ եղեք տասանորդի մեջ: Փողը կծախսվի և կգնա, բայց հավատարմությունը հավիտյան կմնա, որովհետև Տիրոջ մոտ գրանցվում է մեր հավատարմության յուրաքանչյուր քայլը:

Աստված ասում է. «Քիչ բանի մեջ հավատարիմը, շատ բանի մեջ էլ հավատարիմ է»:

Այսպիսով, Հիսուսն Իր աշակերտներին երեք կարևոր խորհուրդ տվեց` քչի մեջ հավատարի’մ եղեք և շատը կունենաք, օտար բանի մեջ հավատարի’մ եղեք և ձերը կտրվի ձեզ, անիրավ մամոնայի մեջ հավատարիմ եղեք և ճշմարիտ հարստությունը կստանաք: 

Հավատարի’մ եղեք, և այս երեք օրհնություններն էլ կտրվեն ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: