Քո սերունդից Մողոքի համար կրակից անցնելու չթողես. և քո Աստծո անունը չպղծես. Ես եմ Եհովան:

Ղևտացիս 18:21

Մողոքը աթոռի վրա նստած երկաթյա կուռք էր: Կուռքի որովայնի հատվածը դատարկ էր: Այնտեղ փայտեր էին շարում և ուժգին կրակ վառում, մինչև կուռքը շիկանար: Այնուհետև կուռքի շիկացած ձեռքերի մեջ նորածին երեխա էին դնում՝ որպես զոհ: Իսրայելի ժողովուրդն այդ դաժան տեսարանը գեհեն էր անվանում:

Այսօր, իհարկե, Մողոքը չկա, բայց այն ոգին, որ երեխաների արյուն է փափագում, կա: Մարդիկ սպանում են իրենց երեխաներին արհեստական վիժեցման ճանապարհով՝ չհասկանալով, որ դա մեղք է և մարդասպանություն:

Աստծո Խոսքը մեզ պատվիրում է՝ մի՛ սպանիր: Շատերը կարծում են, թե մոր որովայնում դեռ լիարժեք չձևավորված երեխան մարդ չէ: Սակայն դա չի համապատասխանում ճշմարտությանը: Երեխան իր ստեղծման առաջին իսկ վայրկյանից մարդ է, պարզապես նա լույս աշխարհ է գալիս 9 ամսականում: Մոր որովայնը ապահով վայր է, որտեղ նա մեծանում և ձևավորվում է մինչև ծնվելը:

Սիրելինե՛ր, մենք պետք է պայքարենք արհեստական վիժեցման դեմ, արգելենք Մողոքի ոգու գործերը թե՛ մեր երկրում, թե՛ ամենուրեք: Երբ նայում ես մոր որովայնում գտնվող երեխային, երբ նա դեռ 5-6 ամսական է կամ ավելի փոքր, հասկանում ես, որ նա մարդ է: Ճիշտ է, նա դեռ ձևավորման փուլում է, բայց նրա կյանքի հանդեպ ոտնձգությունը մեղք է:

Եկեք թույլ չտանք, որ Մողոքի ոգին բարգավաճի մեր երկրում, Հիսուս Քրիստոսի անունով քանդենք նրա գործերը: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: