Այսօր, ավելի քան երբևէ, մարդիկ հակված են ունայնության: Շատերն իրենց օրերն անցկացնում են՝ ոչինչ չանելով, հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստած:

Սիրելինե՛ր, այսօրվա խոսքը մեր կյանքում շատ փոփոխություններ կարող է բերել: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է ապրել: Գրված է. “Օրը օրին խոսք է բխում. և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս”:

Եթե ամեն օր Աստծո Խոսքը կարդանք, օրը օրին խոսք կբխի, և մենք իմաստություն կստանանք: Ես նկատի ունեմ Աստծո Խոսքից բխող իմաստությունը, որ մեզ կբերի բժշկություն, երջանկություն, խաղաղություն, ուրախություն և այն բոլոր օրհնությունները, որոնց կարիքն ունենք:

Աստծո Խոսքը կարդալով` մենք հայտնություններ կստանանք: Եվ ինչպես հրաբուխն է ժայթքում, այդպես էլ Աստծո Խոսքը կբխի մեր ներսից: Հավատացեք, որ նույնիսկ գիշերը` քնած ժամանակ, Տիրոջ իմաստությամբ և գիտությամբ կլցվենք:

Եթե ամեն օր չկարդանք և չուսումնասիրենք Տիրոջ Խոսքը, մեր կյանքում դատարկություն և ունայնություն կլինի:

Այսպիսով, եկեք լցվենք Տիրոջ գիտությամբ: Թող Աստծո Խոսքը բխի մեր սրտից:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: