Դեկտեմբերի 24-ին կայացավ 2014թ.-ի վերջին երիտասարդական ծառայությունը, որն անցկացրեց մեր շատ սիրելի հովիվ Արթուր Սիմոնյանը:

Նախքան ծառայությունը սկսելը՝ երիտասարդները միասին շփվում էին, ծանոթանում, մտերմանում, լուսանկարվում՝ ինչպես միմյանց, այնպես էլ սիրելի հովվի հետ:

Ամենուրեք Աստծո ներկայությունն էր և սիրով լի մթնոլորտը:

Ծառայությունն սկսվեց հրաշալի փառաբանությամբ, այնուհետև երիտասարդները հնարավորություն ունեցան վայելելու եկեղեցու թատրոնի թիմի պատրաստած նոր ներկայացումը:

Այս ամենից հետո բեմ բարձրացավ հովիվ Արթուրը և երիտասարդների հետ կիսվեց մի պատգամով, որը կոչվում էր «Երրորդ ձեռքը»:

Հովիվը խոսեց այն մասին, որ ամեն ժամանակ, կյանքի բոլոր իրավիճակներում Աստծո պաշտպանող և զորացնող ձեռքը մեզ հետ է: Այնտեղ, որտեղ ավարտվում են մեր և մեր ձեռքերի ուժն ու կարողությունը, Աստծո զորավոր ձեռքը առաջնորդում, պահպանում և բարձրացնում է մեզ, միայն թե պետք է հետևենք և երբեք չուրանանք Նրան:

Մեջբերելով մի շարք աստվածաշնչյան խոսքեր այդ թեմայի վերաբերյալ՝ հովիվը կոչ արեց երիտասարդներին՝ երբեք չհանձնվել, այլ լցվել առաջ գնալու, հաղթահարելու ցանկությամբ, և Տերը կօգնի:

Վերջում երիտասարդները միաբան աղոթեցին և փառք տալով Աստծուն՝ հեռացան՝ լցված Աստծո Խոսքով, ուրախությամբ ու ցնծությամբ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: