Յուրաքանչյուր մարդ ունի օծություն, այլ խոսքով ասած` կոչում: Մեկին քահանայական օծություն է տրված, մյուսը կանչված է՝ լինելու փառաբանող, երրորդը` գործարար և այլն: Աստված յուրաքանչյուրիս համար կոչում ունի: Եթե մնանք մեր կոչման մեջ, օծությունը մեզ ամեն բան կսովորեցնի, և մենք ամեն ինչում հաջողակ կլինենք:

Շատ անգամ մենք ձախողվում ենք, որովհետև չենք մնում մեր կոչման մեջ: Նայելով մեր շուրջը` սկսում ենք նախանձել և կրկնօրինակել ուրիշներին: Այդ ժամանակ դադարում ենք Սուրբ Հոգուն լսելուց և նոր բաներ սովորելուց:  

Կյանքում ամենակարևոր բաներից մեկն է գտնել այն ծառայությունը, որի համար կանչված ենք: Ահա թե ինչու պետք է լինել եկեղեցում, լսել Աստծո Խոսքը, շփվել հավատացյալների հետ: Տերն Իր եկեղեցուն` Քրիստոսի մարմնին, հայտնություններ է տալիս և ուղղորդում:

Սիրելինե՛րս, երբեք մի՛ նախանձեք ուրիշներին, մի՛ նայեք ուրիշների ծառայություններին և հաջողություններին: Ո±վ կարող է ասել` վա±րդն է ավելի գեղեցիկ և հոտավետ, թե± յասամանը: Ամեն ծաղիկ իր գեղեցկությունն ու բուրմունքն ունի: Վարդը չի կարող յասաման դառնալ, իսկ յասամանը` վարդ:

Ունեցի՛ր քո գեղեցկությունն ու բուրմունքը, մնա՛ քո կոչման մեջ, և օծությունը քեզ ամեն բան կսովորեցնի:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: