Օգոստոսի 1-ից 21-ը Սևանի ափին երեք հերթափոխով տեղի ունեցավ մեր եկեղեցու ամենամյա երիտասարդական ամառային ճամբարը։

«7/24/12»․ հետևյալ խորագրով այս ճամբարն ուղղված էր  երիտասարդներին Աստծուն ավելի մոտեցնելու և ուղղորդելու՝ շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ և տարին տասներկու ամիս Աստծո ներկայության մեջ լինելու։

13938453_1301072226571330_1129526852124992208_nՕրը ճամբարականների համար սկսվում էր աղոթքով և փառաբանությամբ, իսկ ամենօրյա քարոզները, հոգևոր դասերն ու թիմային քննարկումները սովորեցնում էին երիտասարդներին այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին Սուրբ Հոգու ձայնը, Տիրոջ երկյուղը, երկրպագություն և նվիրում։ Հատկանշական էին հատկապես «լռության ժամերը», որոնք հրաշալի ժամանակ էին Տիրոջ հետ շփվելու, Նրա երեսը փնտրելու ու երկրպագելու համար։

Բացի հոգևոր ժամերից երիտասարդների համար կազմակերպված էր նաև հետաքրքիր ու զվարճալի ժամանց։ Թիմային սպորտային խաղեր, առաջադրանքներ, որոնք ստիպում էին երիտասարդներին միաբանվել մի գաղափարի շուրջ և հաղթահարել դժվարությունները։

14117732_1076225882444198_2629101832992421177_nՃամբարականների հետաքրքիր ջրային ժամանցն ապահովում էին  ինչպես խաղերը, այնպես էլ ջրային բատուտը, բանանը և սկուտեռը, իսկ սպորտի սիրահարների համար կար նաև սկալադռոմ, ինչը հաղթահարելու համար երիտասարդները պետք է ներդնեին ոչ միայն իրենց ողջ ֆիզիկական ուժը, այլև անկոտրում կամքն ու հաղթանակելու մեծ ցանկությունը։

Ճամբարի յուրահատուկ օրերից մեկը «encounter» կոչված օրն էր, որն ամբողջությամբ նվիրված էր հոգևորին, Աստծո հետ ժամանակ անցկացնելուն և Նրա հետ շփվելուն։ Այդ օրը  երիտասարդների համար ամփոփվեց հաղորդությամբ և «գեթսեմանյան գիշերով», որի ընթացքում ծառայողներն աղոթեցին և ձեռնադրեցին յուրքանչյուր ճամբարականի։

Ճամբարի կարևորագույն պահերից մեկն էր նաև ջրի մկրտությունը, որ ևս մի կարևորագույն քայլ էր երիտասարդների համար՝ Հիսուս Քրիստոսի հետքերով քայլելու ճանապարհին։

13906623_1302248969786989_6112904737533736229_nԱյս օրենին ճամբարում երիտասարադների հետ էր նաև մեր շատ սիրելի հովիվ Արթուր Սիմոնյանը, ով շփվում, քարոզում և իր խորհուրդներով էր կիսվում մեր երիտասարդների հետ։

Ինչպես նշում էին երիտասարդները՝ այն, ինչ տեղի ունեցավ ճամբարային մի քանի օրերի ընթացքում, բեկումնային էր շատերի համար: Նրանք վկայում էին այն փոփոխությունների, հայտնությունների և վերապրումների մասին, որ ունեցել էին ճամբարի ողջ ընթացքում:

Ճամբարն իսկապես զորավոր էր, և այն անպայման կբերի իր պտուղները յուրաքանչյուրի կյանքում։

Մի քանի երիտասարդներ սիրով մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով

Տպավորություններիցս խոսելիս` կարող եմ մի բան ասել՝ հզոր էր։ Շատ ուժեղ էր Աստծո խոսքը․ ամեն օր Աստծուց մի յուրովի խոսք էի ստանում: Այստեղ մենք հաղթահարում էինք փորձություններ, ինչը մեզ ավելի ուժեղ էր դարձնում։ Ամեն մի օրը լցված էր Աստծո սիրով ու զորությամբ։ Էլեն Ղազարովա

P1490078Ես շատ շնորհակալ եմ Աստծուն և ձեր ողջ թիմին ճամբարում անցկացրածս այս հրաշալի օրերի համար։ Այստեղ տիրում էր Աստծո մթնոլորտը, ամեն վայրկյան ես վերապրում էի Նրա ներկայությունը։ Անչափ շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք լինել ձեզ հետ այս մի քանի օրերի ընթացքում, որոնք իսկապես շատ բան փոխեցին իմ կյանքում։ Անյա Պավլովա

Հրաշալի ճամբար էր, որն անցավ շատ ուրախ ու զվարթ, մանավանդ, որ ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված։ Այս օրերի ընթացքում նոր հայտնություններ ստացա Աստծուց, թե ինչպես շփվեմ Իր հետ, աճեցի հավատքի մեջ, քարոզներն ու հովիվների խորհուրդները շատ ուսուցողական էին։ Մի խոսքով՝ աննկարագրելի էր, և ես խորհորդ կտամ բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցել այս ճամբարներին, հաջորդ տարի բաց չթողնեն հնարավորությունը։ Նարեկ Գրիգորյան

13887040_1308024219209464_3740615861893933996_nՃամբարում ամեն մի օրը յուրահատուկ էր։ Աստծո ներկայությունն այստեղ շատ հզոր էր։ Անգամ խաղերում կամ այլ բաներում, որ այստեղ կազմակերպում էինք, կար հոգևոր ինչ-որ բաներ, որ կարող էինք վերցնել մեր կյանքերի համար։ Այնպես որ, հրաշալի էր և՛ հոգևորը, և՛ ֆիզիկականը, և՛ շփումը։ Սուսաննա Օհանյան

Ճամբարի ընթացքում լցվել եմ Աստծո հոգով, Աստծո զորությամբ։ Ինքս զգում եմ, թե որքան եմ փոխվել այս օրերի ընթացքում, փոխվել են իմ բնավորության շատ գծեր։ Մեզ համար կազմված էր խիտ ու հետաքրքիր գրաֆիկ և մտածված էր ամեն մի մանրուքը, որպեսզի մենք ոչ մի վայրկյան չձանձրանանք ու զուր չկորցնենք։ Լիլիա Ներսիսյան

Եթե մի բառով նկարագրեմ ճամբարը՝ արտառոց։ Արդարացված են բոլոր սպասելիքներս, նույնիսկ՝ ավելին։ Հրաշալի ժամանակ հրաշալի մարդկանց հետ։ Ես այտեղից հեռանում եմ բավարարված։ Գեղեցիկ Սարգսյան

14040069_1070182089715244_628012274447014534_nՏպավորություններս աննկարագրելի են։ Ես ստացա իմ աղոթքների պատասխանները, որոնց համար շատ երկար ժամանակ է ինչ աղոթում էի։ Շատ ոգևորված եմ, քանի որ ստացա խոսք իմ կոչման համար և այժմ նոր ու թարմ զորությամբ բռնվելու եմ այդ խոսքից ու շարժվեմ առաջ։ Լիլիա Հավհաննիսյան

Ինձ համար ամենահիշարժան օրն այն էր, որը ամբղջովին հոգևորին էր նվիրված։ Ես կարծում եմ, որ այստեղ բոլորն էլ ստացան այն, ինչ սպասում էին Աստծուց, քանի որ Աստված իսկապես այստեղ էր։ Աննա Եղիազարյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: