DAILY DEVOTION-am-1200-600

Հետաքրքիր է խորհել այս խոսքի շուրջ: Շատ մարդիկ մեղքեր են գործում, հեռանում են իրենց ընտանիքից, եկեղեցուց` չհասկանալով, թե ինչու: Ոմանք իրենց արդարացնելու համար ասում են` գայթակղվեցի:


 
Գայթակղությունը՝ թուլություն է: Հոգով ուժեղ մարդը չի գայթակղվում, որովհետև ապրում է Աստծո լույսի մեջ:

 
Աստված լուսավորում է մեր ճանապարհը, որ ճիշտ քայլեր անենք: Եթե արդարության ճանապարհից շեղվենք, կհայտնվենք խավարում և չենք կարող տեսնել ու շրջանցել այն որոգայթները, որ սատանան դնում է մեր առջև: Շատ մարդիկ հենց այդ պատճառով էլ մեղանչում են և եթե չապաշխարեն, դժոխք կգնան: 

Սիրելինե′ր, ինչպես ավտոմեքենայի լույսերն ենք վառում` գիշերվա խավարը լուսավորելու համար, այնպես էլ պետք է լուսավորենք մեր կյանքի ճանապարհը:  Քրիստոսն է ճշմարիտ լույսը, որ բոլորին լուսավորում է:  Առանց Նրա՝ խավարում կքայլենք և զանազան գայթակղությունների զոհ կդառնանք:


 
Մնացե′ք Լույսի մեջ, որ կյանք ունենաք և ուրիշներին էլ լուսավորեք:
Աստված օրհնի ձեզ: Ամե′ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: