DAILY DEVOTION-am-1200-600

Փա՜ռք Տիրոջը բոլոր հոգևոր պարգևների համար, հատկապես՝ ծառայության պարգևների: Այսօր կխոսենք հովվական պարգևի մասին:
Այս պարգևը ամենալայն կիրառությունն ունի աշխարհում: Քրիստոսն Ինքն էլ կոչվեց Բարի հովիվ:

Մեծ արթնության համար լավ հովիվներ են հարկավոր: Սակայն գրված է, որ «…ամեն հովիվ եգիպտացիների առջև գարշելի է»: Սուրբ գրքում Եգիպտոսը աշխարհի, գերության խորհրդապատկերն է:

Մենք կարող ենք նկատել, որ ամենից շատ հովվական ծառայությունն է սատանայական հարձակումների, քննադատությունների և  բամբասանքների թիրախ դառնում:

Սատանան ատում է հովվական ծառայությունը և խոչընդոտում եկեղեցում երիտասարդ հովիվների հաստատմանը, որովհետև հովիվը խնամք է տանում մարդկանց հոգիների համար և նպաստում եկեղեցու զորացմանը: Ուստի շատ կարևոր է հովվական ծառայությանն աջակցելը:

Ես՝ որպես հովիվ, շրջապատված եմ հավատարիմ մարդկանցով, ովքեր, գիտակցելով հովվական ծառայության կարևորությունը, բոլոր հարցերում իմ կողքին են:

Սիրելինե՛ր, որ եկեղեցում էլ լինեք, կանգնե՛ք ձեր հովվի կողքին, նեցուկ եղեք նրա ծառայությանը, որովհետև հովիվները խնամք են տանում Աստծո հոտի համար:
Եկել է հոգևոր մեծ հաղթանակների ժամանակը: Ինչպես Իսրայելի ժողովուրդը բարձրացրեց Մովսեսի ձեռքերը, այնպես էլ դուք զորացե’ք և բարձրացրե’ք ձեր հովվի ձեռքերը: Հավատացած եմ, որ այդ ժամանակ եկեղեցին հաղթող կլինի, և Տիրոջ օրհնությունը ձեզ վրա կլինի: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: