Աստված դիմում է Իր եկեղեցու հոգևոր ավագներին և ծառայողներին . “…դո՛ւրս եկ հոտի ետևից և արածեցրո՛ւ ուլերիդ հովիվների վրանների մոտ”: Մտածելով այս խոսքի շուրջ՝ ես հասկացել եմ, որ հաջողակ մարդը նա է, ով հովիվների կողքից չի հեռանում: Գառնուկները, հեռանալով հովվից, կարող են մոլորվել կամ գայլերի բաժին դառնալ, իսկ հովիվների վրանների մոտ ապահով է, որովհետև հովիվը…

Պողոս առաքյալը Փիլիպեի հավատացյալներին հրաշալի խոսքեր է գրում. “… լցրեք իմ ուրախությունը, որ նույն միտքն ունենաք, նույն սերն ունենալով, միաշունչ միևնույնը խորհեք”: Խորհուրդ կտամ, որ կարդաք նաև այս խոսքերի շարունակությունը: Ինչպես ցանկացած առաջնորդ, այնպես էլ Պողոս առաքյալը ցանկանում էր տեսնել իր աշխատանքի արդյունքը և ուրախանալ: Նա փափագում էր ոչ թե ֆինանսական կամ նյութական պարգևատրում, այլ՝…

Այսօր կխոսենք երկրպագության մասին: Գրված է. “Աստված հոգի է, և Նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն”: Ոմանք երկրպագում են ճշմարտությունով, բայց ոչ հոգով: Նրանք իսկապես երգում են Տիրոջը, բայց հոգով Տիրոջ հետ չեն, այլ` իրենց առօրյա գործերի կամ խնդիրների: Ոմանք էլ փորձում են հոգով երկրպագել, բայց նրանց կյանքը հեռու է Աստծո Խոսքի նույնիսկ…

Վախը հարձակվում է մարդկանց վրա: Դա հիվանդության նման է, որ մեզ տանջում ու չարչարում է: Ինչպես բուժվում ենք հիվանդություններից, այնպես էլ պետք է բուժվենք, ավելի ճիշտ, ազատագրվենք զարհուրանքից ու վախից: Ոմանք վախենում են ապագայից, ոմանք՝ աղքատությունից: Նույնիսկ հարուստներն են տանջվում այն մտքից, որ կարող են աղքատանալ: Վերջերս զրուցում էի մի աղջկա հետ, ով մոտավորապես 30…

Չկա մի մարդ, որ չցանկանա տեսնել Տիրոջը: Աստվածաշունչն ասում է, որ Աստված սուրբ է. առանց խաղաղության ու սրբության՝ ոչ ոք չի կարող տեսնել Նրան: Մի պահ պատկերացրեք, թե ինչ հրաշալի ճանապարհ է առաջարկվում մեզ` Տիրոջը հանդիպելու համար: Մենք մի քանի օր շարունակ խոսեցինք այն մասին, որ չպետք է ջանք խնայենք բոլոր մարդկանց հետ խաղաղություն ունենալու…

Մենք շարունակում ենք խոսել խաղաղության մասին, որովհետև շատ կարևոր է իմանալ այն ամենը, ինչ Հիսուսն ասել է այս թեմայի վերաբերյալ: Գրված է՝ ձեր սիրտը չխռովի և չվախենա: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր սիրտը խռովի և վախենա ինչ-որ բանից: Եթե խռոված և վախեցած ես, սիրտդ բա’ց Տիրոջ առջև, և Նա քեզ կլցնի Իր խաղաղությամբ:…

Այս շաբաթ մենք խոսում ենք խաղաղության մասին: Երեկվա խոսքը մեզ սովորեցրեց, որ խաղաղություն ունենալու համար ստեղծագործական աշխատանք է պահանջվում. առանց ջանքի՝ մենք չենք կարող խաղաղություն ունենալ: Այսօրվա խոսքը մեզ հորդորում է, որ վրեժխնդրություն չանենք մեր անձերի համար, այլ ձգտենք, որքան մեզնից է կախված, խաղաղություն պահպանել բոլորի հետ: Իհարկե, կլինեն դեպքեր, երբ մարդիկ կհրաժարվեն մեզ հետ…

Արդեն երրորդ օրն է, ինչ խոսում ենք խաղաղության մասին: Աստծո կամքն է, որ Իր զավակները խաղաղասեր լինեն և ամեն տեղ խաղաղություն տարածեն: Հիսուսն ասում է. “Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս կգցվի և մարդկանցից ոտնակոխ լինի” (Մատթ. 5.13): Նա մեզ հորդորում է. “…աղ ունեցեք ձեր…

Յուրաքանչյուր ոք, ով հավատում է Աստծուն, անշո’ւշտ, կցանկանա Աստծո որդի կոչվել: Աստվածաշունչն ասում է. “Երանի՜ խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն”: Այս խոսքերը մեզ կոչ են անում՝ խաղաղություն ունենալու բոլորի հետ, որպեսզի արժանի լինենք Աստծո որդիներ կոչվելու: Այսօր տարբեր կրոններ կան, և շատերին հետաքրքրում է, թե որ կրոնն է ճշմարիտ: Ծառը պտղից է ճանաչվում:…

Այսօր կխոսենք վերին իմաստության մասին: Գիտությունը և իմաստությունը տարբեր հասկացություններ են: Իմաստությունը մեզ հնարավորություն է տալիս՝ տեսնելու ապագան և ճիշտ կազմակերպելու մեր կյանքը: Կարծում եմ` բոլորն էլ կցանկանան իմաստուն լինել: Ո՞րն է վերին իմաստությունը: Աստվածաշնչում գրված է, որ վերին իմաստությունը նախ և առաջ սուրբ է, և հետո խաղաղարար: Եկեք շեշտը դնենք խաղաղության վրա: Որքան էլ…

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: