«Անապատը քո տեղը չէ» . Հովսեփ Մանուկյան

Սեպտեմբերի 5-ի և 6-ի եկեղեցական ծառայություններն անցկացրեց քարոզիչ, եկեղեցու ծառայող Հովսեփ Մանուկյանը, ում պատգամը «հոգևոր անապատի» և այն հաղթահարելու մասին էր:

Ժամանակ առ ժամանակ մենք հայտնվում ենք հոգևոր «անապատում»: Երբեմն այդտեղ առաջնորդում է մեզ Աստված, երբեմն էլ մենք անապատում ենք հայտնվում սեփական սխալների հետևանքով:

Հովսեփ Մանուկյանը շեշտեց, որ երկու դեպքում էլ մեզ անհրաժեշտ է դուրս գալ անապատից, քանի որ այն Աստծուց՝ մեզ համար նախասահմանված վայրը չէ: Մենք ստեղծված ենք ոչ թե անապատների, այլ օրհնությունների համար:

Ցանկացած իրավիճակից կա ելք: Հետևաբար նեղությունների ժամանակ ոչ թե պետք է տրտնջանք՝ նայելով «գոռացող» խնդիրներին, այլ հիշենք, թե որքան ժամանակ է՝ Տերը մեզ հանել է նեղություններից և բացել մեր «Կարմիր ծովը»:

«Տիրոջ ձեռքը չի կարճացել: Նա պատրաստ է օգնել և հանել քեզ նեղություններից, նույնիսկ եթե սեփական սխալներիդ հետևանքով ես հայտնվել անապատում: Տերը քեզ չի՛ թողնի, եթե իհարկե ինքդ չհեռանաս Նրանից: Պարզապես վերադարձի՛ր Տիրոջ մոտ»,- ասաց Հովսեփ Մանուկյանը:

Անապատը այն վայրն է, որտեղ պետք է ավելի շատ աղոթենք, որտեղ ավելի քան երբևէ պետք է կարդանք Տիրոջ Խոսքը և երկյրպագենք Նրա սուրբ անունը:

[/vc_column][/vc_row]

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: