Սիրելինե՛ր, խորհուրդ կտամ, որ այսօր կարդաք ոչ միայն այս խոսքը, այլև Թեսաղոնիկեցիներին ուղղված ամբողջ գիրքը, որովհետև դա ձեզ շինություն կբերի: Մենք` որպես հոգևոր տաճարներ, կարիք ունենք նորոգվելու:

Գրված է. “Ամեն բանի մեջ գոհացե՛ք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ համար Քրիստոս Հիսուսում”:

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է ապրել Աստծո կամքի համաձայն: Չէ՞ որ մենք աղոթում ենք. “Թո՛ղ քո կամքը լինի…”: Ուրեմն, ինչ նեղություններ և դժվարություններ էլ ունենանք, որքան էլ վիրավորված լինենք, ամեն բանի մեջ պետք է գոհանանք Աստծուց, որովհետև դա է Աստծո կամքը մեզ համար: Գոհությունը պետք է դառնա մեր բնավորության գիծը:

Միգուցե մեր երկրում, ընտանիքում, աշխատավայրում կամ եկեղեցում շատ բաներ մեզ դուր չեն գալիս, բայց Աստված ասում է. “Ամեն բանի մեջ գոհացե՛ք”, նաև ավելացնում. “Հոգին մի՛հանգցրեք”:

Սուրբ Հոգին մեր մեջ է. երբ չենք աղոթում, Հոգին հանգցնում ենք:

Եկեք լրջորեն մտածենք այսօրվա խոսքի մասին, անդադար աղոթենք, ամեն ինչի համար գոհանանք Աստծուց և Հոգին չհանգցնենք: Սրանք այն երեք բարձունքներն են, որոնց վրա պետք է կառուցենք մեր քրիստոնեական կյանքը: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: