Այսպիսով մեր ճամբարային օերն ավարտվեցին: Դրանք իսկապես լցված էին անսպառ ուրախությամբ և բարձր տրամադրությամբ: Ճամբարի ընթացքում երիտասարդներն ավելի մոտեցան Աստծուն, ունեցան հիանալի ժամանակ և ձեռք բերեցին նոր ընկերներ: Հնարավորություն ունեցան սահելու դահուկներով և մասնակցելու տարբեր զվարճալի խաղերի, ինչպես նաև ականատես եղան բազում հրաշքների և լսեցին զարմանալի վկայություններ:

Ճամբարի վերջին օրը հանդիպեցին Հունաստանի հովիվ Մկրտիչ Խանոյանի հետ: Ճամբարականներն ուղղեցին իրենց հետաքրրքող հարցերը, ինչպես նաև քննարկվեցին առանձնահատուկ թեմաներ: Իսկ արդեն երեկոյան Աստծո խոսքով կիսվեց հովիվ Արթուր Սիմոնյանը, ով կոչ արեց ապրել առանց ահի ու վախի, լինել ազատ Քրիստոսի հետ: Ծառայությունն ավարտվեց անհատական աղոթքով: Բոլորը լցված էին Աստծո անսահման սիրով և ներկայությամբ: Դա ճամբարի հիանալի ավարտ էր:

Այցելեք մեր Ֆեյսբուքյան էջը և ծանոթացեք մանրամասներին`

#wolarmyouth #wolarmcamp2015 

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: