Հունվարի 26-27-ը կայացավ «Դավթի սերունդ» երիտասարդական կոնֆերանսը։ Քսանչորս ժամ շարունակ երիտասարդները գտնվում էին Աստծո տան մեջ, փառաբանում և լցվում էին Տիրոջ Խոսքով, իսկ միաբան աղոթքը շարունակվեց ողջ գիշեր։

Հիասքանչ մթնոլորտ, հաճելի շփում, անվճար հյուրասիրություն, մաստեր կլասեր, թոք-շոուներ, երկրպագություն, օծված քարոզներ, մարգարեական աղոթքի ծառայություն, համերգային ծրագիր, Սբ Հաղորդություն և Աստծո սքանչելի ներկայություն. այլ կերպ ասած՝ աննկարագրելի հոգևոր փորձառություն։

Ուղիղ կեսգիշերին երիտասարդները հատուկ հանդիպում ունեցան հովիվ Արթուր Սիմոնյանի հետ, ով պատասխանեց նրանց հուզող հարցերին։

Իր ուղերձում հովիվը հորդորեց երիտասարդներին լինել այնպիսի մարդկանց կողքին, ովքեր Դավթի պես հավատարիմ են Աստծուն և քայլում են լույսի ճանապարհով։

Կոնֆերանսը ծառայեց իր նպատակին. երիտասարդներն էլ ավելի մոտեցան Աստծուն և լցվեցին  Տիրոջը նվիրվելու մեծ ցանկությամբ։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: