«Ապագան մեր առջևում է». Էմիլ Սարգսյան: Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցին 4 տարեկան է

Այս շաբաթ Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցին նշում էր ծննդյան 4-րդ տարեդարձը:  Տոնական ծառայությանը  ներկա էին բազմաթիվ հյուրեր: Նրանք փառք  էին տալիս Աստծուն օրինակելի եկեղեցու համար և փոխանցում էին իրենց սրտի խոսքը:   

Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց եկեղեցու ավագ հովիվ Էմիլ Սարգսյանը, միջոցառումն անցել էր ուրախ և ջերմ մթնոլորտում. «Ներկա էին նաև հոլանդացի հյուրեր, ովքեր մարգարեացան` ասելով, որ մեր եկեղեցին և հայ ժողովուրդը աշխարհով մեկ կտարածեն Տիրոջ օրհնությունն ու Ավետարանը»:

Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու տեսիլքն է` հասցնել Բարի լուրը  ոչ միայն եվրոպաբնակ հայերին, այլև մյուս ազգերին. «Կան շատ տեսիլքներ և մարգարեություններ այն մասին, որ շատ ազգեր են գալու եկեղեցի: Մեր եկեղեցում լինելու են անհավատալի հրաշքներ և ազատագրումներ չար ոգիներից: Մենք վստահ ենք, որ ապագան մեր առջևում է»,- ասաց  հովիվ Էմիլը:

Չորս տարի առաջ հովիվ Էմիլ Սարգսյանը, Տիրոջ առաջնորդությամբ, սկսեց քարոզել Աստծո խոսքը տեղի հայությանը: Այսօր արդեն եկեղեցին ամրանում է, զարգանում և մեծանում: Ձևավորվել են փառաբանության թիմեր, ունեն գիշերային և տնային աղոթքախմբեր: Իրականացնում են ազգապահպան ծրագրեր: Հոլանդիայի մեր հայրենակիցները չեն մոռանում նաև հայրենիքի մասին: Նրանք պարբերաբար հումանիտար օգնություն են տրամադրում Հայաստանի դպրոցներին և աղքատներին: 

Wolarm.org-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում անխափան ծառայություն:

«Եվ հաստատ համոզված եմ, թե Նա, Ով ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև  Հիսուս Քրիստոսի օրը»(Փիլիպ.1.6)։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: