«Առանց եկեղեցու ես գոյություն ունենալ չեմ կարող». Կարլ Գուստավ

Մեր բլից հարցերին պատասխանում է հայտնի քարոզիչ, ավետարանիչ, հովիվ և միսիոներ Կարլ Գուստավ Սևերինը, ով «Քայլենք հավատքով» համաժողովի շրջանակներում, հունիսի 24-28-ը Հայաստանում էր:

Կարլ Գուստավը՝  որպես քրիստոնյա: Բնութագրեք երեք բառով:

Երջանիկ, համարձակ և ուրախությամբ լի:

Ո՞վ է Կարլ Գուստավն ընտանիքում:

Ես երջանիկ պապիկ եմ: Իմ հոբբին իմ թոռներն են: Ես ընտանիքի մարդ եմ, նույնիսկ եթե շատ ժամանակ չեմ անցկացնում հարազատներիս հետ: Ես սիրում եմ երեխաներիս և կնոջս: Ծառայությունից բացի,  ընտանիքն այն ամենն է, ինչ ունեմ: Իմ ամենամեծ ցանկությունը՝ թոռներիս համար լավ պապիկ լինելն է:

 

Մարդկային երեք հատկանիշ, որոնք դուք կարևորում եք:

Ազնվություն, գթասրտություն և ներման կարողություն:

Եկեղեցին ինձ համար…

Եկեղեցին վայր է, որտեղ ես կարող եմ պահել իմ փրկությունը: Վայր է, որտեղ կարող եմ գալ, տալ և ստանալ ինչ-որ բան: Եկեղեցում ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր կարող են աջակցել ինձ, և ում հանդեպ ես հնարավորություն ունեմ դրսևորելու իմ սերը: Առանց եկեղեցու Կարլ Գուստավը գոյություն ունենալ չի կարող:

1Ի՞նչ է ձեզ համար հավատքը:

Հավատքը կատարյալ վստահությունն է Աստծո Խոսքի հանդեպ: Այն տենդենց չէ, այլ՝  ապրելակերպ: Ես ապրում եմ հավատքով:

 Ի՞նչ է հրաշքը ձեզ համար:

Երբ մարդկային բոլոր աղբյուրներն սպառվում են, երբ որևէ բան անելու հնարավորություն այլևս չկա, գործի է անցնում Աստված, և հրաշքը տեղի է ունենում:

Ձեր սիրելի Խոսքն Աստվածաշնչից:

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց. Որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3.16):

 

Ամենամեծ հրաշքը, որը երբևէ կատարվել է ձեր կյանքում:

Ինձ համար ամենամեծ հրաշքը եղել է կնոջս հանդիպելը:

Սկզբունքներ, որոնցով առաջնորդվում եք:

Ես ցանկանում եմ խուսափել այն ամենից, ինչից Աստված է ցանկանում, որ խուսափեմ, և հետևել  այն ամենին, ինչին Տերը  ցանկանում է, որ հետևեմ: Ցանկանում եմ պայքարել ինչ-որ բանի համար և հավատարիմ լինել որևէ բանի: Ես պայքարում եմ Աստծո արքայության համար: Ես հավատարիմ եմ իմ կնոջը, եկեղեցուն, իմ ընկերներին, ես հետևում եմ Աստծուն և խուսափում եմ այն բաներից, որոնք Նրան դուր չեն գալիս:

 Եթե հնարավորություն ունենայիք ետ տալու ժամանակի անիվը, ի՞նչ կփոխեիք:

Հավանաբար, ես շատ բաներ չէի փոխի: Ես շատ ուրախ եմ այն ամենի համար, ինչ կատարվել է: Իհարկե, կցանկանայի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ. ես շատ եմ ճանապարհորդում:

Ես ապրում եմ, որ

Կարողանամ անցնել հաջորդ մակարդակ:

Կյանքն անհետաքրքիր կլիներ, եթե

Չհանդիպեի կնոջս:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: