Гаспар Варданян: “Являешься ли ты тем, кому можно доверять?"

Ո՞վ ես դու որպես քրիստոնյա: Այս հարցի շուրջ նոյեմբերի 19-ի երիտասարդական ծառայության ժամանակ խոսեց ծառայության պատասխանատուներից Գասպար Վարդանյանը:

Մենք պետք է լինենք մարդիկ, ում Տերը կվստահի Իր գործը երկրի վրա: Երբ գին ես վճարում, խոնարհվում և ձգտում ես ավելի լավը լինել, Աստված բարձրացնում է քեզ: Լավագույնը լինելը սխալ չէ, դա աշխատանք է:

Գասպարը, մեջբերելով սուրբգրային օրինակներ, հորդորեց երիտասարդներին՝ պատրաստ լինել ծառայելու Աստծուն և լինել այնպիսի քրիստոնյաներ, ում մարդիկ համարձակորեն կդիմեն  կարիքի դեպքում:

Գասպար Վարդանյանի խոսքով՝ կլինենք լավ ծառայող, թե՝ ոչ, կախված է մեր աղոթքներից. «Եթե ուզում ես լինել մեկը, ում Տերը մեծ գործեր կվստահի, եթե ուզում ես լինել  զորավոր ծառայող, ապա պետք է  անընդհատ աղոթես ու թույլ տաս, որ Սուրբ Հոգին հղկի և փոխի բնավորությունդ»:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: