Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը օրերս ծառայողական այցով մեկնել է Վիետնամի Սոցիալիստական հանրապետություն:

Artur Simonyan 1Հեռավորարևելյան այս երկրում ստացած  տպավորությունների մասին ֆեյսբուքյան իր էջում հովիվ Արթուրը գրում է. «Հիասքանչ հավաքույթներ Վիետնամում: Քրիստոնեական արևմուտքում այնքան քիչ է հայտնի, թե ինչ է անում Տերը երկրագնդի ասիական հատվածում: Մինչդեռ Աստված այստեղ մեծ բան է անում, և Նրա գործերը հրաշալի են»:

«Այնքան զորավոր է ծառայել հավատացյալ ժողովրդին այս հեռավորասիական երկրում: Լուսանկարում պատկերված տարեց կինը հավատքի իսկական հերոս է: Նա 94 տարեկան է և մինչև օրս 3000 քրիստոնյաների հովիվ է: Նրա ծառայության միջոցով 4 մարդ հարություն է առել մեռելներից»,- գրում է հովիվ Ա. Սիմոնյանը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: