Carl-Gustaf Severin: “One word from God can change your life”

Սեպտեմբերի 27-ին ավարտվեցին «Բե՛ր քեզ հետ ևս մեկին» խորագրով ավետարանչական ծառայությունները: Այս երկու շաբաթների ընթացքում հովիվ Կարլ Գուստավ Սևերինը քարոզեց Ավետարանի Բարի լուրը, անցկացրեց բժշկության ծառայություններ, որոնց ընթացքում մարդիկ լցվեցին Աստծո Խոսքով, իսկ շատերը բժշկվեցին։

Վերջին ծառայության ժամանակ մեջբերելով Մարկոսի Ավետարանի 4.35-40 խոսքերում ներկայացված պատմությունը` քարոզիչն ասաց, որ երբ Տերն ասում է՝ «Եկեք անցնենք ծովի մյուս ափը», ապա անկախ «փոթորիկներից», մենք  կհասնենք նշանակված վայր։

«Եթե Հիսուսը քո «նավակում է», ապա դու անհանգստանալու պատճառ չունես։ Այն, ինչի կարիքը դու ունես, Աստծո Խոսքն է, որը քեզ համար կծառայի որպես «հավատքի բարձ»,- ասաց հովիվը՝ շարունակելով, որ Աստծո ընդամենը մեկ խոսքը ունի զորություն՝ մեր կյանքերում փոխելու ամեն բան։

Կարլ Գուստավը կոչ արեց Աստծո խոստմունքները դավանել մեր կյանքերում. «Երբեմն քո կողքին չեն լինի հովիվներ, ովքեր քեզ համար կաղոթեն, բայց դու ունես Աստծո Խոսք։ Կարդա՛ Աստվածաշունչ, այնտեղ կա խոսք ամեն օրվա համար։ Գտի՛ր քեզ համար խոստմունքներ և հռչակի՛ր կյանքումդ։ Քո կյանքում «փոթորիկը» կդադարեցվի, երբ դու հրամայես նրան «խաղաղվել», և այդ ժամանակ դու կանցնես «ծովի մյուս կողմը»:

Ծառայության վերջում տեղի ունեցավ նաև աղոթք: Առաջնորդվելով Գործք առաքելոց գրքի 19.12 խոսքով՝ հովիվն օրհնեց ներկաների թաշկինակներն ու փոքրիկ իրերը, որոնք նրանք պետք է փոխանցեին իրենց հիվանդ ընկերներին և բարեկամներին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: