DAILY DEVOTION-am-1200-600

Եկեղեցում փառաբանության ժամանակ երբեմն տեսնում ես մռայլ, դժգոհ դեմքով մարդկանց, ովքեր այս ու այն կողմ են նայում: Եթե հարցնես, բոլորը կասեն, թե ճանաչում են Աստծուն, բայց բոլորը չէ, որ աստվածավայել ձևով փառավորում են Նրան:

Ոմանք, փորձելով արդարանալ, ասում են. «Ինչո՞ւ ձևացնեմ, թե փառաբանում եմ, եթե փառաբանելու տրամադրություն չունեմ»:

Սիրելի’ս, Աստված արժանի է փառաբանության: Ստիպի’ր քո անձին՝ փառաբանելու Նրան, հակառակվի’ր սատանային:

Չնորոգված մտածելակերպն ասում է. «Ի՞նչ կմտածեն իմ մասին, եթե ձեռքերս  բարձրացնեմ և փառաբանեմ»: Եթե նմանօրինակ մտքեր ունես, նշանակում է` միտքդ պիտի նորոգես:

Գրված է. «Աստծուն ճանաչելով՝ Նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան»: Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց ամեն ինչի համար:

Երբ բոլորը փառաբանում են, միացի’ր Աստծո զորքին: Ամեն անգամ նորովի փառաբանի’ր Տիրոջը, նոր երգ երգի’ր Նրան: Քայլի’ր փառքից փառք: Կարդա’ և խորհի’ր Աստծո Խոսքի շուրջ: Ողջ կյանքում ապրի’ր Քրիստոսի համար: Եղի’ր ճշմարիտ քրիստոնյա և նոր արարած: Թո’ղ Քրիստոսը փառավորվի քո մեջ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: