Robert Maasbach: “God has prepared something better for you”

 

Այս շաբաթ մեր եկեղեցին հյուրընկալել է անգլիացի հովիվ, Աստծո հրաշալի ծառա Ռոբերտ Մաշբախին, ով հոկտեմբերի 10-ին և 11-ին անցկացրեց եկեղեցական ծառայություններ:

«Էլ որքա՞ն ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցեց Աստծուն, ձեր խղճմտանքը կսրբի այն մեռած գործերից, որ կենդանի Աստծուն պաշտեք» (Եբր. 9.14):  

Քրիստոսի արյունը մաքրում է մեզ մեղքի իշխանությունից և այն գործերից, որոնք հեռացնում են  Աստծուց: Գալով եկեղեցի՝ մենք հասկանում ենք, որ մեղավոր ենք, և սովորում ենք ապաշխարել: Քարոզչի խոսքով՝ Տիրոջ կամքն է, որպեսզի մենք սովորենք ապրել սուրբ կյանքով: Ինչպես ֆիզիկապես ամեն օր լվացվում ենք, այնպես էլ ամեն օր սրբվելու և ապաշխարելու կարիքն ունենք:

«Աստված ուզում է մաքրել քեզ, որպեսզի դու ճանաչես Սուրբ Հոգուն և լինես այնպիսին, ինպիսին Նա է»,- ասաց Ռոբերտ Մաշբախը և ավելացրեց, որ քրիստոնեությունը մեր կրած հագուստի մեջ չէ կամ այն գրքի, որը կարդում ենք, այլ այն  սիրտն է, որ ունենք. դա ներսի վիճակ ու դրսևորում է:

Քարոզի վերջում Ռոբերտ Մաշբախի առաջնորդությամբ ներկաներն աղոթեցին փրկության և բժշկության համար: Ծառայությունից հետո մարդիկ կիսվում  էին ինչպես այս, այնպես էլ նախկին ծառայությունների ժամանակ  ունեցած իրենց վկայություններով:

Սասուն Մկրտչյանը վկայեց, որ եկել էր հոգեպես ճնշված վիճակում, սակայն գնում է մաքրված, լցված Տիրոջ ուրախությամբ և հայտնությամբ, որ Աստված ներում, մաքրում  է  ցանկացած մեղք:

Մի կին էլ նշեց, որ այսօրվա խոսքը ասված էր ճիշտ ժամանակին, քանի որ երբեք չպետք է մոռանանք ամեն ժամանակ սրբվելու և Տիրոջ Խոսքով մաքրվելու մասին: Ռոբերտ Մաշբախի քարոզը  պետք է կիրառել ամեն օր:

Բելլա Մանասյանը վկայեց, որ Կարլ Գուստավի ծառայություններից մեկի ժամանակ բժշկվել էր ձախ ձեռքի ոսկրային ցավից, որի  պատճառով նա երկար տարիներ չէր կարողանում շարժել ձեռքը: Իսկ Արմանուշ Ավագյանը պատմեց, թե ինչպես է հովիվ Արթուր Սիմոնյանի ծառայության ժամանակ Տերը բժշկել ողնաշարի ցավից :

Եկեղեցական ծառայությունն  ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: