DAILY DEVOTION-am-1200-600

Աստված այնքան սիրեց մեզ, որ Իր միածին Որդուն զոհեց, որպեսզի մենք փրկվենք տառապանքներից, հիվանդություններից, մահից ու դժոխքից:

Ադամի անհնազանդության պատճառով ողջ մարդկությունը հավիտյան տանջանքների դատապարտվեց, իսկ Հիսուսի շնորհիվ փրկվեց այդ սարսափելի ճակատագրից:

Աստծո փրկությունը ստանալու համար ոչինչ պետք չէ անել: Մենք միայն հավատքով կարող ենք փրկվել, որովհետև փրկությունը Աստծո մեծ շնորհքն է: Միայն պետք է հավատալ, որ Հիսուսը մահացավ և հարություն առավ մեզ համար:

Հիսուսի կողքին երկու ավազակ էին խաչված (Ղուկ. 23.39-43): Նրանցից մեկը հայհոյում էր Հիսուսին և ասում. «Եթե դու ես Քրիստոսը, փրկի’ր քո անձը և մեզ»: Նա մտածում էր միայն այս կարճ՝ երկրային կյանքի մասին և ցանկանում էր մի քիչ էլ երկարացնել իր օրերը: Նա չէր էլ հավատում, որ իր կողքին խաչվածը Քրիստոսն է, այլապես չէր ասի. “Եթե դու ես Քրիստոսը…”:

Մյուս ավազակը, հիշելով իրենց ապրած կյանքը, հանդիմանեց նրան, այնուհետև դարձավ դեպի Հիսուսը և ասաց. «Տե՛ր, ինձ հիշի՛ր, երբ գաս Քո թագավորությունով»: Նա իր կյանքի վերջին պահին հավատաց Հիսուսին և փրկություն գտավ: Հիսուսը նրան պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես»:

Ի՜նչ հրաշալի է Հիսուսից լսել, որ մահից հետո դրախտում կլինենք:

Սիրելինե’ր, հավատացե՛ք Հիսուս Քրիստոսին և հավիտենական կյանք կունենաք: Միայն Հիսուսին հավատալով՝ մարդը կարող է փրկվել: Ամե՛ն: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: