«Աստված լսում է մեզ տկարության ժամանակ». Ուես Հոլլի հետ

Ալլեն Հուդը Կանզաս Սիթիի «Աղոթքի միջազգային տան» (IHOP)  առաջնորդների թիմում ծառայում է 2000 թ.-ից: Այժմ նաև «Աղոթքի միջազգային տան» Աստվածաշնչյան համալսարանի նախագահն է:

«Փենուել»  աղոթքի միջազգային համաժողովի շրջանակներում պրն. Հուդը, ի թիվս այլ ծառայողների, նույնպես Հայաստանում էր: Այս ընթացքում հնարավորություն ունեցանք նրանից հարցազրույց վերցնել նրանից:

54Պրն. Հուդ, կրթական ինչպիսի՞ համակարգով է գործում IHOPի Աստվածաշնչյան համալսարանը:

Մենք ունենք չորս տարի տևողությամբ ծառայողական դպրոց, չորս տարի տևողությամբ երաժշտական դպրոց, մեկից երկու տարի տևողությամբ մեդիա ինստիտուտ և միսիոներական դպրոց: Մենք տալիս ենք չորս  տարի տևողությամբ որակավորման աստիճան նրանց, ովքեր քրիստոնեական ծառայություն են իրականացնում:

Կա՞ն արդյոք «Աղոթքի միջազգային տներ»  այլ երկրներում:

Բազմաթիվ «Աղոթքի տներ» կան Բրազիլիայում, Կորեայում, մի քանիս նաև Նոր Զելանդիայում: «Աղոթքի տներ» ստեղծվել է Ռուանդայում ևս, երբ Աստված  մի հովվի ասել է՝ գնալ Ռուանդա, եկեղեցի հիմնել և գիշերային աղոթք բարձրացնել:  Հիմա Ռուանդայի եկեղեցին 25.000 անդամ ունի, որոնցից 2000-ը հենց աղոթքի տան անդամներն են:

35

Որպես IHOPի առաջնորդներից մեկը՝ ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինի հավատացյալ առաջնորդը:

Երեք և կես տարի շարունակ աշակերտները քայլում էին Հիսուսի հետ և խնդրում էին ընդամենը մեկ բան, որպեսզի Հիսուսը նրանց աղոթել սովորեցներ: Հիսուսն իր կյանքով աշակերտներին աղոթքի էր մղում,  և ես կարծում եմ, որ հենց դա է քրիստոնեական առաջնորդության հիմքը: Դու պետք է ունենաս աղոթքի կյանք: Դու չես կարող ուրիշներին սովորեցնել այն, ինչ ինքդ չունես: Աղոթքի առաջնորդության վայրում մենք սիրահարվում ենք Աստծուն:

Որպես առաջնորդների թիմ, մենք ունենք հազար  անդամ: Քրիստոնեական առաջնորդությունը աղոթքի մի վայր է, որտեղ մենք սիրում ենք միմյանց, անկեղծ ենք միմյանց նկատմամբ և ունենք խոնարհ սիրտ:

Դուք առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ կարող եք ասել հայ հավատացյալների մասին:

Աստվածաշունչն ասում է, որ ցորենն ու մոլախոտը միասին են աճում, իսկ դա նշանակում է, որ խավար տեղում ավելի կշատանա խավարը, և լույս տեղում ավելի շատ լույս կլինի: Հայերին լավ ապագա է սպասվում, որը, սակայն, չի լինի առանց դժվարությունների:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: