«Կյանքի Խոսք» եկեղեցու Աստվածաշնչյան իննամսյա դպրոցն իր հյուրընկալ դռներն է բացում հավատակից քույրերի և եղբայրների առջև: Սեպտեմբերի 22-ին` ժամը 09.30-ին, եկեղեցու գրասենյակում կմեկնարկի դպրոցի 2015-2016  ուսումնական տարին:

Հրաշալի  հնարավորություն է՝ կյանքիդ  մեկ տարին նվիրել Աստծուն և Իր Խոսքին: Ամենօրյա աղոթքները, փառաբանությունն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը հավատացյալների կյանքում կձևավորեն քրիստոնեական ճիշտ հիմքեր:

«Կյանքի Խոսք» Աստվածաշնչյան դպրոցում ուսանողները կուսումնասիրեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` հավատք, մկրտություն, հոգու փրկություն, Սուրբ Երրորդություն, Եկեղեցու պատմություն և այլն:

Նշենք, որ «Կյանքի Խոսք» եկեղեցու Աստվածաշնչյան դպրոցը գործում է 1996թ.-ից: Այս տարիների ընթացքում դպրոցը ունեցել է ավելի քան 5000 շրջանավարտ, բարձրացրել զորավոր ծառայողների և վերականգնել  բազում ճակատագրեր:

Աստվածաշնչյան դպրոցում սովորելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 091872087 հեռախոսահամարով կամ ձեր հարցերն ուղղել հետևյալ էլեկտրոնային հասցեով` bibschool@wolarm.org:  

Դպրոցի առօրյային, շրջանավարտների վկայություններին և դեկանի խոսքին ծանոթացեք` դիտելով տեսահոլովակը:

 «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակ`  ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 9/1:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: