«Կյանքի Խոսք» Աստվածաշնչյան դպրոցը 2016 թվականի սեպտեմբերին իր հյուրընկալ դռները կրկին կբացի ուսանողների առջև:

Այս ուսումնական տարում Աստվածաշնչյան դպրոցը կգործի նոր մեթոդիկայով: Ուսուցումը դպրոցում կվարվի ինտերակտիվ եղանակով: Կլինեն քննարկումներ, հարց ու պատասխան, շփում ուսուցչի և լսարանի միջև: Ուսուցչական կազմը ներկա կլինի դասերի ժամանակ: Կանցկացվեն պրակտիկ դասընթացներ:

Ուսուցիչը կծանոթացնի իր թեմային դասաժամի ընթացքում: Ուսուցումն ընդգրկելու է քրիստոնեությանն առնչվող հիմքային ոլորտներ, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են հավատքի անձնական կյանքին, աղոթքի կյանքի զարգացմանը, Հիսուսին ավելի շատ նմանվելուն և այլն:

Ուսանողները դասավանդվող թեմաներն ավելի խորությամբ կսերտեն ուսումնական ձեռնարկների օգնությամբ: Կլինի Աստվածաշնչի ընթերցանության և քննարկումների ժամ:

Այս տարի դասերը կլինեն 40 օր ընդմիջումով, շաբաթական 2 օր՝ ուրբաթ և շաբաթ: Յուրաքանչյուր օր կդասավանդվի 3-4 թեմա: Դասաժամերը՝ առավոտյան 10:00-ից մինչև 18:00: Դասերը բաղկացած են 7-8 դասաժամից, յուրաքանչյուրի տևողությունը՝ 50 րոպե, դասերի միջև կան ընդմիջումներ:

Դասամիջոցներին նախատեսվում է թեյ և սուրճ: Իսկ մեծ ընդմիջմանը՝ ուսանողները հովվի և ուսուցիչների հետ միասին կունենան ճաշելու ժամանակ:

Աստվածաշնչյան դպրոցի ուսուցումը ներառում է բազմազան հոգևոր թեմաներ:

Այս ուսումնական տարում ներգրավված են այնպիսի թեմաներ, որոնք երբևէ չեն դասավանդվել Աստվածաշնչյան դպրոցում: Օրինակ՝ ավետարանչության պրակտիկ ձևեր, ինչպես մտնել կոչման մեջ, ինչպես և որ երկրում ծառայել: Կսովորենք, թե ինչպես է Սուրբ Հոգին գործել Վաղ եկեղեցու ժամանակ, հետագա ժամանակաշրջանում և ինչպես է այն գործում հիմա: Կուսուցանվի եկեղեցական կարգի, էթիկայի, պետություն-եկեղեցի հարաբերությունների, եկեղեցու իրավունքների և պարտականությունների և եկեղեցու խորհուրդների մասին:

Աստվածաշնչյան դպրոցում սովորել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է լինի վերստին ծնված քրիստոնյա՝ 17 տարեկանից բարձր տարիքի:

Աստվածաշնչյան դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է, որպեսզի դիմորդը լրացնի հարցաթերթիկը, որը կարող եք վերցնել «Կյանքի Խոսք» եկեղեցու գրասենյակից կամ եկեղեցական հավաքույթի ժամանակ: Անհրաժեշտ է այն լրացնել ամբողջությամբ և վերադարձնել Աստվածաշնչյան դպրոցի ադմինիստրացիա:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: