Փետրվարի 1-4-ը Ծաղկաձորում անցկացվեց երիտասարդական ձմեռային ճամբար: Այս տարի ճամբարը նույն հարկի տակ էր հավաքել ինչպես Հայաստանի տարբեր մարզերի, այնպես էլ Ռուսաստանից ժամանած շուրջ 130 երիտասարդների:

Ճամբարից առաջ ռուս երիտասարդների հետ կազմակերպվել էր «City Game», որի արդյունքում նրանք միասին շրջեցին Երևանում և հաճելի ժամանակ անցկացրին:

mej nkar 1Երևանին հաջորդեց ձյունածածկ Ծաղկաձորը: Ճամբարականների օրն սկսում էր աղոթքով ու փառաբանությամբ, կազմակերպվում էին սպորտային և ինտելեկտուալ տարբեր խաղեր, առավել համարձակներն էլ սահում էին դահուկներով և սնոուբորդով: Երիտասարդների հետ իրենց խոսքով կիսվեցին հովիվներ Մաթս-Օլա Իսհոելն ու Արթուր Սիմոնյանը: Ինչպես նաև երեկոների ընթացքում Ալեքսեյ Ռոմանովը, Սերգեյ Մարտյունիչևը և այլ հովիվներ պատասխանեցին երիտասարդներին հուզող բազում հարցերի և անհատապես աղոթեցին նրանց համար:

Սա հիանալի առիթ էր ավելի մտերմորեն ճանաչել միմյանց, կիսվել վկայություններով ու նոր ընկերներ ձեռք բերել, ինչպես նաև հանգստին զուգահեռ, երիտասարդների կյանքում հոգևոր, քրիստոնեական ճշմարիտ արժեքներ սերմանել:

Երիտասարդները կիսվում էին իրենց տպավորություններով.

meji nkar.2«Բավականին դժվար էր բաժանվել: Մենք ընկերացել էինք: Ռուս երիտասարդները սիրեցին մեզ, մեր սարերը: Շատերը նույնիսկ ուզում էին, որ ճամբարը ավելի երկար տևեր, որ հնարավորություն լիներ միասին ավելի երկար հանգստանալ»:

«Ճամբարը շատ հավանեցի: Քարոզները հիանալի էին: Դրա համար արժեր հասնել այստեղ»:

«Առաջին և վերջին օրերի միջև մեծ տարբերություն կար: Ես հավատում եմ, որ հոգևոր առումով սառույցներ հալվեցին: Շատ հարցերի պատասխաններ ստացանք: Բայց այդ հոգևոր կրակը պետք է պահել»:

«Ամեն բան հոյակապ էր, ազատ ու թեթև: Հետաքրքիր էր հովիվների հետ անձամբ շփվել ու  ծանոթանալ: Ճամբարի ծրագիրն առանձնահատուկ էր: Հաճելի էր օրն սկսել աղոթքով»:

[

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: