Pray and wait like a child! Evangelistic services, day 3

Մեր եկեղեցում անցկացվող ավետարանչական ծառայությունների երրորդ օրը Կարլ Գուստավ Սևերինը խոսեց Աստծո հայրական սիրո մասին:

Նա ներկաներին կոչ արեց լինել երեխաների պես, քանի որ Աստված մեր երկնային հայրն է: «Եղե’ք փոքր երեխաների նման. փոքր երեխան առանց հոր չի կարող ապրել, նա հոր կարիքն ունի: Նա նյարդայնանում է, երբ հայրիկը տանը չէ, նա մեծարում է հորը, պարծենում, գովաբանում, ուրախանում է նրանով. Եղի’ր երեխայի պես Երկնային Հորդ հանդեպ, որ Երկնքի արքայությունը ժառանգես»:

Կարլ Գուստավը նշեց նաև, որ եթե մենք հավատանք երեխայի պես, ապա անպայման կտեսնենք մեր հրաշքը: Նրա խոսքերով, մենք պետք է խնդրենք ու սպասենք Տիրոջից: «Տերը լսում է քո պարզ խնդրվածքները: Նա չի ուշանում ու լրացնում է քո կարիքները» , – հավելեց Կարլ Գուստավը:

Հավաքույթի վերջում բոլորը միաբան աղոթեցին նրանց համար, ովքեր կարիք ունեն հայրական սիրո:

Նշենք, որ «Բեր քեզ հետ ևս մեկին» ավետարանչական ծառայությունները շարունակվում են. հաջորդ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Կարլ Գուստավ Սևերինը կրկին ծառայություններ կանցկացնի «Կյանքի Խոսք» եկեղեցում:

Բաց մի՛ թող այս յուրահատուկ հնարավորությունը, արի՛ եկեղեցի, հրավիրի՛ր մարդկանց…


Շաբաթ օրը կլինի բժշկության ծառայություն. բոլոր հիվանդներին յուղով կօծեն և կաղոթեն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: