Артур Симонян: "Эта страна нуждается в Духе Святом"

«Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին,  որովհետև, թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք.  բայց Ինքը՝ Հոգին, անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում» (Հռոմ. 8.26):

Սուրբ Հոգու զորության և Տիրոջ ընձեռած լեզուների պարգևի մասին հոկտեմբերի 3-ի և 4-ի եկեղեցական ծառայություններին խոսեց հովիվ Արթուր Սիմոնյանը:

Երբ քրիստոնյաները միաբանվում են Տեր Հիսուս Քրիստոսի անվան շուրջ՝ փառաբանելու և երկրպագելու Ամենակարողին, այդ ժամանակ Նա  գալիս է և  Իր զորությունն է ցույց տալիս նշանների, հրաշքների և Սուրբ Հոգու պարգևների միջոցով (տե՛ս Գործք 2.1-4): 

Հովիվ Արթուրը համառոտ պատմեց իր ապաշխարության պատմությունը և նշեց, որ Սուրբ Հոգին Միակն է, Ով տալիս է մեզ մխիթարություն, սփոփանք և օգնում է ելք գտնել ցանկացած տկարություն և դժվարություն հաղթահարելու համար:

Նա կոչ արեց ժամանակ հատկացնել Սուրբ Հոգու լեզուներով աղոթելու համար, քանի որ այն շինություն է մեր անձերին (տե՛ս Ա Կորնթ.14.4):

«Այս երկիրն ունի Սուրբ Հոգու ջրերի կարիքը: Մտի՛ր քո սենյակ, աղոթի՛ր լեզուներով և կստանաս խաղաղություն ու հայտնություն՝ ինչպես վարվել ցանկացած իրավիճակում: Հավատացե՛ք հրեշտակների պաշտպանությանը, հավատացե՛ք Սուրբ Հոգու զորությանը: Չարը ձեր կյանքում զորություն չունի, հրամայե՛ք նրան Հիսուսի անունով, և նա կփախչի ձեզնից»,- ասաց հովիվ Արթուրը:

Ծառայության վերջում հովիվներն աղոթեցին մի քանի տասնյակ մարդկանց համար, ովքեր ուզում էին ստանալ Սուրբ Հոգու լեզուների պարգևը: Նրանցից շատերը վկայեցին, թե ինչպես աղոթքից հետո ստացան լեզուներով պարգևը:

Շուտով  մեր կայքում կկարողանաք դիտել նաև այս եկեղեցական ծառայությունը: Բաց մի՛ թողեք այս հրաշալի հնարավորությունը՝ ևս մեկ անգամ լսելու Աստծո Խոսքը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: