Բագրատ Բեկչյան. «Կարդացե՛ք Աստվածաշունչ»

Հուլիսի 25-ի և 26-ի կիրակնօրյա եկեղեցական ծառայություններն անցկացրեց եկեղեցու ավագ հովվի օգնական Բագրատ Բեկչյանը:

Նրա պատգամն այս շաբաթ Աստվածաշնչի նշանակության և կարևորության մասին էր: Սուրբ գիրք պետք է ընթերցի յուրաքանչյուր մարդ. այն Տիրոջ շնչով գրված Գիրք է:

«Աստվածաշունչը խոսում է տարբեր թեմաների մասին, սակայն գլխավորն այն է, որ Ծննդոցից մինչև Հայտնություն խոսվում է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Նա է միակ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը»,- Իր Խոսքում ասաց Բագրատ Բեկչյանը:

Բագրատ Բեկչյանը հորդորեց՝ մշտապես կարդալ Աստվածաշունչ, քանի որ համաձայն Խոսքի՝ հավատքը լսելուց է, լսելը՝ Աստծո Խոսքից: Երբ ժամանակ չենք տրամադրում ընթերցանությանը, մոռանում ենք Տիրոջ Խոսքը:

Մենք պետք է կարդանք Տիրոջ Խոսքը, խնդրենք Սուրբ Հոգուն, որ օգնի հասկանալ այն, և կատարենք:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: