DAILY DEVOTION-am-1200-600

Մի՞թե Աստված չի գթա նրան, ով կարիքի մեջ է, մի՞թե չի պատասխանի նրան, ով ցերեկ ու գիշեր աղաղակում է Իրեն: Իհարկե, կպատասխանի. Աստված պատրաստ է շնորհելու Իր բարիքները մարդկանց: Սակայն Հիսուսը մի հարց է տալիս. երբ Աստված գա,  արդյո՞ք հավատք կգտնի երկրի վրա:

Այսօրվա խոսքը մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուրս իրավունք ունենք ստանալու Տիրոջ օրհնությունները՝ բժշկությունը, բարգավաճումը, պաշտպանությունը և այլն: Սակայն ամենից կարևորն այն է, որ երբ Տերը գա, մեր մեջ հավատք գտնի:

Սիրելինե’ր, Աստված մեզ իրավունք է անում, բայց շատ անգամ մեր թերահավատության կամ հավատքի բացակայության պատճառով չենք կարողանում ընդունել: Ուստի ամրացրե’ք ձեր հավատքը: Եթե ինչ-որ բան եք խնդրել Տիրոջից, հավատքով սպասե’ք ձեր աղոթքի պատասխանին: Դարձե’ք այնպիսի մարդիկ, որոնց մեջ Աստված հավատք կգտնի:

Եղեք օրհնված Հիսուսի անունով: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: