Բայց Աստված մի՞թե Իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի Նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի: Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանի նրանց համար: Սակայն մարդի Որդին գալիս` արդյոք հավատք կգտնի՞ երկրի վրա:

Ղուկաս 18.7,8

Մի՞թե Աստված չի գթա նրան, ով կարիքի մեջ է, մի՞թե չի պատասխանի նրան, ով ցերեկ ու գիշեր աղաղակում է Իրեն: Իհարկե, կպատասխանի. Աստված պատրաստ է շնորհելու Իր բարիքները մարդկանց: Սակայն Հիսուսը մի հարց է տալիս. երբ Աստված գա, արդյո՞ք հավատք կգտնի երկրի վրա:

Այսօրվա խոսքը մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուրս իրավունք ունենք ստանալու Տիրոջ օրհնությունները՝ բժշկությունը, բարգավաճումը, պաշտպանությունը և այլն: Սակայն ամենից կարևորն այն է, որ երբ Տերը գա, մեր մեջ հավատք գտնի:

Սիրելինե°ր, Աստված մեզ իրավունք է անում, բայց շատ անգամ մեր թերահավատության կամ հավատքի բացակայության պատճառով չենք կարողանում ընդունել: Ուստի ամրացրե°ք ձեր հավատքը: Եթե ինչ-որ բան եք խնդրել Տիրոջից, հավատքով սպասե°ք ձեր աղոթքի պատասխանին: Դարձե°ք այնպիսի մարդիկ, որոնց մեջ Աստված հավատք կգտնի:

Եղեք օրհնված Հիսուսի անունով: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: