DAILY DEVOTION-am-1200-600

Այսօրվա խոսքը մեզ հայտնություն է տալիս, թե ով ենք մենք և ինչ կոչում ունենք: Պետրոս առաքյալը գրում է, որ մենք ընտիր, սուրբ ազգ ենք, թագավորական քահանայություն, և մեր կոչումն է Նրա առաքինությունը քարոզելը:

Այսօր շատ քիչ է քարոզվում Քրիստոսի առաքինությունը: Եթե այսպես շարունակվի, մարդիկ չեն ճանաչի Քրիստոսին և չեն ցանկանա նմանվել Նրան:
Հավատքը գալիս է լսելուց, իսկ լսելը` Աստծո Խոսքից: Մենք պետք է վկայենք, թե ինչպես Աստված մեզ խավարից կանչեց Իր զարմանալի լույսի մեջ:

Սիրելինե՛րս, շատ կարևոր է հայտնություն ունենալ, թե ինչ է նշանակում՝ կանչված լինել Աստծո լույսի մեջ: Մենք դուրս ենք եկել խավարից, որպեսզի  ապրենք Նրա լույսի մեջ:

Գրված է, որ մենք Աստծո սեփական ժողովուրդն ենք, պատկանում ենք թագավորական քահանայությանը:

Մասնագետներն ասում են, որ մարդու առաջին հոգեբանական պահանջարկը պատկանելությունն է: Եկեք հավատարիմ մնանք մեր պատկանելությանը և կոչմանը, քարոզենք  Քրիստոսի առաքինությունը և վկայենք, թե ինչ զարմանալի լույսի մեջ ենք կանչված:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: