Բայց ես օրհներգության ձայնով Քեզ զոհ պիտի մատուցանեմ. արած խոստմունքս պիտի կատարեմ. փրկությունը Տիրոջն է: Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքը:

Հովնան 2.9,10

Հովնան մարգարեն ուղարկված էր Նինվե՝ ապաշխարություն քարոզելու: Սակայն չենթարկվելով Տիրոջ հրամանին` նա նավարկեց Թարսիս: Ճանապարհին նավաբեկության հանդիպելով` Հովնանը հայտնվեց ձկան փորում: Հետաքրքիր է, որ նա երեք օր ու գիշեր ձկան փորում մնալուց հետո դարձավ Աստծուն:

Մի պահ պատկերացրեք, թե ինչ է նշանակում հայտնվել ձկան փորում, որտեղ ո′չ պատուհաններ կան, ո′չ լույս, ո′չ թարմ օդ: Հովնանը գտնվում էր տհաճ հոտով լցված ստամոքսում, որտեղ քայքայվում ու մարսվում էր կերակուրը: Նա գիտեր, որ երկար չէր ապրի այդ սարսափելի պայմաններում, բայցևայնպես աղոթեց Աստծուն. “Բայց ես օրհներգության ձայնով Քեզ զոհ պիտի մատուցանեմ. արած խոստմունքս պիտի կատարեմ…”: Գրված է, որ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաք:

Սիրելինե°ր, միգուցե դուք էլ այսօր հայտնվել եք խավարում և ոչ մի ելք չեք տեսնում ձեր իրավիճակից: Հովնանի նման փառաբանե′ք Տիրոջը:

Հավատացած եմ, որ եթե փառաբանեք Աստծուն և կատարեք Նրան տված խոստումները, ինչպես ձուկը Հովնանին փսխեց ցամաք, այնպես էլ ձեր խնդիրները ձեզ բաց կթողնեն: Փրկությունը Տիրոջն է. Նա կհրամայի, և խավարը կցրվի: Տերը ձեզ ելք ցույց կտա:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: