Հայաստանում է Կանզաս Սիթիի «Աղոթքի միջազգային տան»փառաբանության ավագ, Աստծո հրաշալի ծառայող ՄիսթիԷդվարդսը, ով մեզ հետ զրույցում խոսեց իր կյանքի, ծառայության և երկրպագության մասին:

Երբ ստացաք Հայաստանում անցկացվող «Փենուել» համաժողովին մասնակցելու հրավեր, ի՞նչ դրեց Աստված ձեր սրտում:

Ինձ համար սա մեծ պատիվ է, իսկ  այդ ժամանակ ես շատ ոգեշնչված էի: Իրականում սրտիս շատ մոտ է այն, ինչ Աստված պատրաստվում է անել: Երեկ երբ ժամանեցի Հայաստան, զգացի Տիրոջ ներկայությունը: Մեծ սպասումներ ունեմ, որ Աստված կառաջնորդի, կմոտենա մեզ և Իր սիրո ուղերձը կհասցնի մեր սրտերին:

Կարո՞ղ եք մի փոքր պատմել ձեր ապաշխարության պատմությունը: Ինչպե՞ս հասկացաք, որ կանչված եք փառաբանությանև երկրպագության ծառայության մեջ:

Այո՛, ես կանչված եմ՝ լինելու փառաբանության առաջնորդ: Երբ դեռահաս էի, ինքս ինձ տալիս էի տարբեր բնույթի հարցեր: Փորձում էի հասկանալ՝ որն է կյանքիս նպատակը, ինձ հետաքրքրում էր, թե արդյոք իրակա՞ն է Աստված: Փնտրտուքներիս մեջ հասկացա, որ կյանքիս գերագույն և վերջնական նպատակն Աստծուն ճանաչելն է: Մնացած ամեն բան կյանքում վերջ ունի: Մենք ինքներս էլ մի օր մահանում ենք:

Ես որոշում կայացրի՝ ճանաչել Աստծուն: Դա այսօր էլ մեծ փափագ է ինձ համար: Սկզբում Նրա համար երգում էի Սուրբ գրվածքներից: Այնուհետև ժամանակի ընթացքում սկսեցի առաջնորդել նաև տարբեր հարանվանությունների փառաբանության խմբեր:

Այսօր շատերը երկրպագությունն ընդունում են որպես բեմիցանցկացվող ծառայություն: Ձեզ համար որտեղի՞ց է սկսվումայն:

Երաժշտությունն ինքնին լավ բան է, և ես սիրում եմ այն: Երկիրն էլ լի է տարբեր բնույթի երաժշտություններով: Սակայն, փառաբանությունն ինձ համար առաջին հերթին հայացքդ Աստծուն ուղղելն է, Նրա հետ անմիջականորեն խոսելը, Նրա հետ կապված լինելը: Երբ զգում ես, թե ինչպես է Նա Երկնքի պատշգամբից ժպտում քեզ: Իսկ այդ ժամանակ Սուրբ Հոգին, ներսումդ շարժվելով, օգնում է կապ հաստատել Տիրոջ հետ՝ որպես անհատ:

Երկրպագության ժամանակ երկինքն ու երկիրը կարծես միաձուլվում են: Երկրպագությունը նաև այն է, երբ մի ամբողջ եկեղեցի միաբանվում է, մեկ է դառնում՝ խոսելու Նրա հետ, Ով անտեսանելի է: Երկրպագությունը հատում է բնականի բոլոր սահմանները:

Կա՞ն արդյոք որոշակի հատկանիշներ, որոնք մարդը ձեռք է բերում այն ժամանակ, երբ իր կյանքում երկրպագությունը վեր է ածում ապրելակերպի:

Երկրպագությունն առաջին հերթին  փոխհարաբերություն է: Ես ինքս երկրպագում եմ Աստծուն կյանքիս յուրաքանչյուր իրավիճակում՝ գիտակցելով, որ Նա ներկա է այդտեղ: Նա է Տերը և իրավասու է ասելու ինձ, թե ինչ անեմ: Նա գիտի իմ սիրտը, տեսնում է կատարածս յուրաքանչյուր քայլը: Երկրպագությունը կենսակերպ է:

Ձեր ծառայության և Աստծուն մոտենալու ձգտման մեջ դուքսահմանել եք բարձր չափանիշներ: Ե՞րբ սկիզբ առավ IHOPծառայությունը, և ինչպե՞ս ներգրավվեցիք այդ ծառայությանմեջ:

Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի՝ ընդամենը 19 տարեկան: Մենք որոշել էինք նվիրվել ծառայությանը՝ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս: Հավաքվում էին շատ փոքրիկ սենյակում: Եվ չնայած քանակապես էլ շատ քիչ էինք, որոշել էին, որ անպայման անելու ենք դա:

Լինում էին օրեր, որ ամբողջ գիշեր չէի քնում, սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ միայնակ երգում էի Տիրոջը, ես շրջապատված էի լինում հրեշտակներով: Այդ ընթացքում ավելի ու ավելի էի տեսնում ինձ՝ որպես բարեխոս, երկրպագող: Ես անվերջ կրկնում և վարժեցնում էի ինձ այն մտքին, որ այն, ինչ անում ենք, իրոք արժեքավոր է:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: