Աստվածաշնչի շատ հատվածներում խոսվում է հոգևոր կյանքում պտուղ բերելու մասին: Հովհաննես Մկրտիչը մարդկանց կոչ էր անում՝ ապաշխարության արժանի պտուղ բերել: Հիսուս Քրիստոսն ասում էր, որ Աստված մեզ ընտրել և ծառայության մեջ է դրել, որպեսզի շատ պտուղ բերենք, և մեր պտուղը մնայուն լինի: Պողոս առաքյալը Տիտոս 3.14-ում դարձյալ խոսում է պտուղ բերելու կարևորության մասին:

Գրված է. “Բայց մերիններն էլ թող սովորեն բարի գործերի մեջ կենալ…, որ անպտուղ չլինեն”:

Սիրելինե՛ր, հոգևոր կյանքում անպտուղ լինելը լավ չէ: Մենք պետք է սովորենք ոչ միայն աղոթել, այլև բարի գործեր կատարել:

Ոմանք աղոթում են, Աստվածաշունչ են կարդում, բայց բարի գործերի երբեք չեն մասնակցում: Նրանք եսասիրական կյանքով են ապրում: Ոմանք էլ միշտ բարի գործերի մեջ են, բայց աղոթքի, Աստծո Խոսքի, ծոմապահության մեջ թույլ են: Սրանք երկու ծայրահեղություններ են:

Աստված կամենում է, որ աղոթքի, Խոսքի, ծոմապահության հետ մեկտեղ սովորենք բարի գործեր անել, սիրել, օգնել և բարձրացնել միմյանց, որպեսզի անպտուղ չլինենք: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: