Բայց Տերը հավատարիմ է, որ կհաստատի ձեզ և կպահի այն չարից:

Բ Թեսաղոնիկեցիների 3.3

Քրիստոնյայի համար կարևոր է այն հայտնությունը, որ Տերը հավատարիմ է: Աստվածաշնչում մենք կարող ենք տեսնել Տիրոջ հավատարմության մասին պատմող օրինակներ և լցվել հավատքով: Սակայն որքանով ենք պատրաստ ամեն օր կարդալու Աստծո Խոսքը: Հավատքը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծո Խոսքից: Ուստի մինչև չկարդանք, մեր հավատքը չի ավելանա:

Գրված է՝ Տերը հավատարիմ է, որ կհաստատի ձեզ և կպահպանի չարից: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է այս կյանքում հաստատված և պաշտպանված լինել: Սակայն ողջ աշխարհում, նույնիսկ զարգացած երկրներում, մարդիկ պաշտպանված չեն չարի հարձակումներից: Շատերը տեղափոխվում են տնտեսապես զարգացած երկրներ, որտեղ առաջին հայացքից թվում է, թե լիովին ապահովված և պաշտպանված են, սակայն որոշ ժամանակ հետո հասկանում են, որ ոչ մի տեղ էլ պաշտպանված չեն աղքատությունից, հանցագործներից, իրենց ընտանիքը կամ երեխաներին կորցնելու վտանգից:

Սիրելինե°ր, աստվածաշնչյան այսօրվա համարում խոստում կա Տիրոջ հավատարմության մասին. Նա կպահպանի ձեզ, ձեր տունը, ցեղը: Մի° վախեցեք, պարզապես վստահե°ք և հավատացե°ք Նրան, քննե°ք Նրա Խոսքը, ճանաչե°ք Նրան:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: