Սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում կլինի Աստծո մեծ ծառա, ավետարանիչ, հովիվ Կարլ Գուստավ Սևերինը, ով սեպտեմբերի 18-20-ը և 25-27-ը  ավետարանչական ծառայություններ կանցկացնի  Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցում:

Սպասված ծառայությունները կրում են «Բե՛ր քեզ հետ ևս մեկին» խորագիրը, ինչը խորհրդանշական է և ունի իր նախապատմությունը:

Իր վերջին այցելության ժամանակ Կարլ Գուստավը ներկաներին առաջարկել էր գրել այն մարդկանց անունները, ում կցանկանային փրկված տեսնել, այնուհետև միասին աղոթել էին վերջիններիս փրկության համար: Նրանք նաև պայմանավորվել էին, որ Հայաստանում ավետարանչի  հաջորդ ծառայության ժամանակ կհրավիրեն ևս մեկին:

Ծառայությունները կանցկացվեն հետևյալ գրաֆիկով.

Սեպտեմբերի 18-ին և 19-ին՝   ժամը 18:00-ին

Սեպտեմբերի 20-ին՝                 ժամը 12:00-ին

Սեպտեմբերի 25-ին և 26-ին՝   ժամը 18:00-ին

Սեպտեմբերի 27-ին՝                 ժամը 12:00-ին

Ծառայությունները կհեռարձակվեն նաև ուղիղ եթերով: Նորություններին հետևեք նաև  եկեղեցու ֆեյսբուքյան էջում:   

Հայաստանի Կյանքի Խոսք եկեղեցու հասցեն՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/9

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: