Ծառայություններ Գերմանիայում

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը այս օրերին ավագների հավաքույթ է անցկացրել Կլոպպենբուրգ քաղաքում, ինչպես նաև ծառայել է Գերմանիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու կիրակնօրյա հավաքույթին:

Բրեմենի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Սամվել Ասատրյանը գրում է. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հովիվ Արթուրին՝ իմ հովվին, մեզ համար ժամանակ գտնելու և այցելելու համար: Դա մեծ օրհնություն է ոչ միայն իմ, այլ նաև Բրեմենի և Կլոպպենբուրգի «Կյանքի Խոսք» եկեղեցիների համար»:

Կիրակի առավոտյան հովիվ Արթուրը  հավաքույթ է անցկացրել  Գերմանիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագների համար: Նա ուղղություն է տվել, թե  ինչպես պետք է գործել և ինչ անել, որպեսզի ծառայությունն ունենա աճ, պտուղ և հաճեցնի Քրիստոսին:

Ավագների հավաքույթից հետո՝ երեկոյան, հովիվ Արթուրը եկեղեցական մեծ ծառայություն անցկացրեց ամբողջ եկեղեցու համար: Քարոզն այնքան արդիական էր, որ հավաքույթի վերջում մարդիկ վկայում էին, թե ինչպես է Աստված Իր Խոսքի միջոցով դիպել իրենց սրտերին:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: