DAILY DEVOTION-am-1200-600

Առակաց գրքում այնքան իմաստուն խոսքեր կան, որ անընդհատ ուզում ես կարդալ:  Գրված է՝ ճշմարտախոս շրթունքը հավիտյան կմնա, բայց ստախոս շրթունքը վայրկենական է: Ահա թե ինչու Հիսուսն Իր աշակերտներին ասում էր. «Ձեր այոն` այո լինի, և ոչը` ոչ»:

Ճշմարտությունը հարատև է: Մարդիկ դարերով հիշում և քարոզում են Հիսուսի և Նրա հետևորդների խոսքերը: Եթե դու ստում կամ չափազանցում ես, մարդիկ գուցեև քեզ լսեն, բայց հետո կբամբասեն ու կծաղրեն, որովհետև ստախոս շրթունքը վայրկենական է:

Այն մարդը, ով սուտ է խոսում, կայացած չէ: Նա ստի միջոցով փորձում է գնահատականի արժանանալ:

Սիրելինե’ր, ձգտեք ոչ թե վայրկենական, այլ հավիտենական գնահատականի: Աստված մեզ չի կանչել՝ աննպատակ ապրելու աշխարհում: Մենք կարող ենք մի խոսք ասել, որ հավիտյան կհիշվի: Շատ մարդիկ հիշում են իրենց հայրերի կամ պապերի խոսքերն ու ասում. «Ճիշտ էր ասում այդ մարդը»:

Եկեք դառնանք այնպիսի մարդիկ, ովքեր հավիտենական գնահատականի կարժանանան: Ունենանք ճշմարտախոս շրթունքներ, որպեսզի մեր խոսքերը կշիռ ունենան և մեզնից հետո էլ հիշվեն: 

Հակոբոս առաքյալը գրում է. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է»: Եղե’ք կատարյալ:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:


 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: