DAILY DEVOTION-am-1200-600

Հիսուսն ասաց, որ Երկնքի արքայությունը նման է արտում թաքցված գանձի, որ մի մարդ գտավ, թաքցրեց և ուրախությունից գնաց, իր ողջ ունեցվածքը վաճառեց և այդ արտը գնեց:

Հռոմեացիներին ուղղված թղթի 14.17-ում գրված է, որ Երկնքի արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով: Ինչպես տեսնում ենք, այն ամենը, ինչ մեզ պետք է, Աստված պատրաստել է մեզ համար:

Մենք պետք է քննենք մեր սիրտը. որքանո՞վ ենք պատրաստ կորցնելու այն, ինչ ունենք այս աշխարհում՝  Երկնքի արքայությունը ձեռք բերելու համար:

Այսօր շատերը հակառակն են անում. վաճառում են իրենց ուրախությունը, խաղաղությունը, արդարությունը և նույնիսկ հոգին՝ մի փոքր գումար ձեռք բերելու համար: Ես հանդիպել եմ այնպիսի մարդկանց, ովքեր պարտքի դիմաց իրենց ավտոմեքենան գրավ են դրել, իսկ հետո ամեն քայլի դիմել են, որպեսզի այդ պարտքը վճարեն և ավտոմեքենան չկորցնեն: Արդյունքում՝ նրանք կորցրել են իրենց ուրախությունը, խաղաղությունը և արդարությունը:

Սիրելինե՛ր, եթե նույնիսկ ոչինչ չունենաք, բայց փնտրեք և գտնեք Աստծո արքայությունը, ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ կունենաք, որովհետև Սուրբ գրքում գրված է. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ» (Մատթ. 6.33):

Մի՛ փոխեք Աստծո արքայությունը փողի, ավտոմեքենայի կամ ժամանակավոր այլ արժեքների հետ: Սկզբից Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: