Arthur Simonyan: “Your prayer today is your answer tomorrow"

Հոկտեմբերի 14-ին կայացավ եկեղեցու երիտասարդական ծառայությունը:

Փառաբանությունից հետո երիտասարդ երաժիշտ Մկրտիչ Պապիկյանը կատարեց մի քանի երգ և կոչ արեց՝ ընդունել Աստծուն և երբեք չսպասել վաղվան, քանի որ հենց այսօր է փրկության օրը, իսկ վաղը կարող է ուշ լինել:

Ծառայությունն անցկացրեց հովիվ Արթուր Սիմոնյանը: Սկզբում նա պատասխանեց  երիտասարդներին հուզող մի քանի հարցերի, որից հետո կիսվեց իր սրտի խոսքով:

Հովիվ Արթուրը ներկայացրեց համացանցում մեծ տարածում ունեցող «հիմար ասույթների թոփ-տասնյակը» ու հորդորեց ուշադիր լինել այն հարցում, թե ինչ ենք կարդում, ինչ ենք հրապարակում համացանցում, արդյոք մեր հրապարակումներն արտահայտո՞ւմ են ճիշտ և քրիստոնեական գաղափարներ:

Հովվի խոսքով` կյանքը բարդ չէ, պարզապես կան մի քանի սկզբունքներ, որոնք չպետք է անտեսել: Նա երիտասարդներին հորդորեց շատ աղոթել, կյանքին լրջորեն վերաբերվել,  հավատարիմ լինել Աստծուն և այն ամենին, ինչ Տերը տվել է մեզ:

«Աղոթե՛ք ձեր կյանքի, ապագա կողակցի, ընտանիքի համար: Ձեր այսօրվա աղոթքը վաղվա պատասխանն է: Խնդրե՛ք Տիրոջը, որ ցույց տա ձեր կոչումը, ծրագրե՛ք ձեր ապագան Տիրոջ կամքի համեմատ»: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: