Աստծո Խոսքն ասում է, որ դժոխքը, կորուստը և մարդու աչքերը չեն կշտանա:  Մարդկությունն իր պատմության հենց սկզբից կորուստներ է ունեցել: Չկա մի մարդ, ով երբևէ չի կորցրել կամ չի կորցնի: Ոմանք կորցրել են իրենց հարստությունը, ոմանք՝ պատիվը, ոմանք էլ առողջությունը, կյանքը և այլն:

Մարդն սկսեց կորցնել այն օրվանից, երբ իրեն շնորհված իշխանությունը հանձնեց սատանային: Կարելի է ասել, որ այս աշխարհում սկսեց իշխել «կորստի աստվածը»: Պարզապես հիշեք, թե որքան կորուստներ եք ունեցել:

Սակայն մեզ համար բարի լուր կա. երբ ընդունում ենք Քրիստոսին, դադարում ենք կորցնելուց: Մենք գտնում ենք ճշմարիտ Աստծո ներկայությունն ու օրհնությունը, ինչպես նաև հավիտենական կյանքը, որ կորցրել էինք մեղքի պատճառով:

Սիրելինե’ր, քննե’ք, թե ինչից է բաղկացած ձեր կյանքը՝ կորուստների՞ց, թե՞ ձեռքբերումներից: Այդ ժամանակ ինքներդ կարող եք դատել, թե որքանով է Տիրոջ զորությունը ձեզ հետ:

Այս աշխարհն իրականում դաժան է, որովհետև սատանան ամեն ինչ անում է, որ կորուստներ ունենանք: Սակայն մենք չենք հանձնվում, որովհետև ունենք ամենակարող Աստված, Ով թագավորում է մեր կյանքում և ի զորու է վերականգնելու մեր կորցրածը: Հոբի կյանքը մեզ համար վառ օրինակ։ է:

Այսպիսով՝ դժոխքը, կորուստը և մարդու աչքերը չեն կշտանում, նույնիսկ թվում է, թե դրանք միասին են գործում: Ուստի, մի՛ հետևեք ձեր աչքերի ցանկությանը, այլ հետևե’ք Տիրոջը և Նրա զորությանը: Մի՛ առաջնորդվեք ձեր աչքերի տեսածով, այլ վստահե’ք ձեր հոգևոր աչքերին: Այդ ժամանակ ոչ թե կկորցնեք, այլ ձեռքբերումներ կունենաք:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: