Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից և այն նետից, որ թռչում է ցերեկը:

Սաղմոս 91.5

Ժամանակ առ ժամանակ վախն ու սարսափը հարձակվում են մեր մտքի վրա: Մենք սկսում ենք հավատալ և սպասել վատ բաների, ինչի հետևանքով հաճախ պարտվում ենք: Գիշերը, երբ մութ ու խավար է, զարհուրանք է գալիս, իսկ ցերեկը նետերի պես բացասական մտքեր են թռչում, որպեսզի գողանան մեր խաղաղությունը:

Աստծո Խոսքը մեզ քաջալերում է, որ չվախենանք գիշերվա զարհուրանքից և ցերեկը թռչող նետից: Սաղմոս 91-ում գրված է, որ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում:

Սա նշանակում է, որ Բարձրյալի օրհնությունը և պաշտպանությունը մեզ հետ կլինեն, եթե Նրա ծածկոցի տակ բնակվենք, ոչ թե հյուր լինենք: Ուշադրությո′ւն դարձրեք` գրված չէ, որ գիշերը չի գա կամ նետերը չեն թռչի, այլ՝ չենք վախենա և չենք զարհուրի:

Սիրելինե′ր, ապրե′ք Աստծո հետ և մի′ վախեցեք: Հավատացե′ք՝ Տերը մեզ հետ է: Գնացե′ք եկեղեցի, մշտապես աղոթե′ք և հաղորդակցվե′ք Տիրոջ հետ, ապրե′ք Նրա Խոսքով: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: